Ավազակույտերով է ծածկված նաև Ռանչպարի շրջակա վարելահողերի մի մասը. ուսումնասիրող թիմի զեկույցը

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչությունը Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հանձնարարությամբ այս շաբաթասկզբից շտապ կարգով ուսումնասիրել և կից փաստաթղթերով տեղեկանք-զեկույց է ներկայացրել Ռանչպար համայնքում ավազահանքերի «կադաստրային իրավիճակի» մասին, տեղեկացնում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հանրային կապերի բաժինը։ Ահա զեկույցից մեկ դրվագ՝ լուսանկարով.

2011 թ. օգոստոսին ՀՀ կառավարության որոշմամբ Արարատի մարզի Ռանչպար համայնքի գյուղատնտեսական հողերից 9.36 հեկտարը (տե′ս կից լուսանկարը) փոխադրվել է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ ավազի արդյունահանման նպատակով։ Նույն տարում «ՎԻԷՐԱԼՍՈՒ» ՍՊԸ-ի հետ կնքվել է այդ հողատարածքից 3.42 հեկտարը 25 տարի ժամկետով վարձակալելու պայմանագիր՝ տարեկան 60 000 դրամ վարձավճարով:
Նպատակային փոխված նշանակությամբ հողամասերը գտնվում են Սև ջուր և Արաքս գետերի միջնամասում՝ փշալարերի առաջին գծից դուրս: Ըստ համայնքի գործող կադաստրային քարտեզի, նշված 9.36 հեկտար հողամասերից դեպի հյուսիս, մինչև Սև ջուր գետն ընկած տարածքը` 15.67 հեկտար (37 միավոր), քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողեր են, որոնց նկատմամբ իրավունքները հիմնականում ստացել են պետական գրանցում:
Այժմ, համաձայն 2018 թ. արված արբանյակային լուսանկարի, այդ 9.36 հեկտար հողատարածքի մի մասը և սեփականաշնորհված վարելահողերի հիմնական մասը ծածկված են ավազակույտերով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռանչպար գյուղ այցի ընթացքում նախորդ շաբաթ օրն անդրադարձ է եղել գյուղում «ավազի հանքերի անխնա և անտրամաբանական» շահագործմանը, որի տարբեր դրսևորումների մասին վերջին ամիսներին Կոմիտեն բարձրաձայնել է։ Վարչապետի այցին հաջորդած աշխատանքային օրը հրավիրված խորհրդակցությանը Սարհատ Պետրոսյանը հանձնարարեց շտապ կարգով ուսումնասիրել և իրեն զեկուցել իրավիճակի մասին։

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am