Ի՞նչ նպատակով են խաղի մեջ ուզում մտցնել Շիրխանյանին

Երեկվա Շիրխանյանի նամակը լավ գովազդվում էր հայտնի շրջանակների կողմից, որից հետո գովազդվում  էին այդ նամակի «արձագանքները»: Եվ այն տպավորությունն էին ուզում թողնել, թե Շիրխանյանը «նոր Ամերիկա է» հնարել , «նոր փաստերով», որտեղ կային մի շարք «նոր մեղադրանքներ»  Քոչարյանի հասցեին:

Այն, որ Շիրխանյանը երբեք դրական տրամադրված չի եղել  ՀՀ 2-րդ նախագահի նկատմամբ, հայտնի է բոլորին: Հայտնի է նաև , թե ինչ պատճառով: 1999-ի հոկտեմբերի 27 –ից հետո, Շիրխանյանն ուզում էր, որ Քոչարյանն իրեն նշանակեր վարչապետի պաշտոնում: Սակայն վերջինիս նպատակների մեջ դա չէր մտնում:

Ավելին, 2000-ականների սկզբում, երբ ընթանում էր ներիշխանական հակամարտություն Քոչարյանի ու Վազգենի եղբայր Արամ Սարգսյանի միջև, Շիրխանյանը փորձում էր այդ երկուսի հակասությունից շահած դուրս գալ: Սակայն դա նրան չհաջողվեց: Երբ 2000-ի մայիսին Արամ Սարգսյանին հրաժարանի ուղարկեցին, Շիրխանյանը նույնիսկ այդ պահին հույս ուներ՝ պահպանել իր պաշտոնը, և դրա համար էլ հրապարակավ հեռուստատեսային կամերաների դիմաց պաշտպանեց Քոչարյանի որոշումը՝  Արամ Սարգսյանին վարչապետի պաշտոնից հրաժարականի  ուղարկելու հարցում:

Այդ օրվանից այս կեղծավոր, ստախոս ու ճամբարափոխ անձնավորությունը ողջ քաղաքական դաշտի համար «իզգոյ» դարձավ:

Հետո իհարկե նա փորձում էր «քսմսվել» այս կամ այն  շրջանակներին, սակայն հիշելով նրա անցած  հետագիծը բոլոր լուրջ շրջանակները խուսափում էին նրա հետ գործ ունենալ:

Հավանաբար զգալով իր մեղքերը՝ Շիրխանյանը դարձավ քաղաքականության մեջ ավելի պասիվ: Իսկ վերջում նրան մեղադրեցին ինչ - որ կասկածելի գործերի մեջ, և այդքան էլ ոչ արդար ձևով մեղադրանք առաջարկեցին: Հասկանալի էր, որ այդ գործը սարքած էր, սակայն Շիրխանյանի անձը այնքան մերժելի էր բոլորի համար, որ նրան փաստացի ոչ ոք չպաշտպանեց, և մարդը մնացել էր միայնակ :

Այս իրավիճակը նրան, հավանաբար, էլ ավելի փոխեց, և նա դարձավ  դասական «աբիժնիկ» բոլորից և կյանքից:

Հենց այդ հանգամանքն էլ հաշվի առնելով, հայտնի շահագրգռված շրջանակները որոշեցին այս աբիժնիկ-ծերունու խաղաքարտը ևս մեկ անգամ խաղարկել:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ նամակի բովանդակության մեջ արտացոլված էին բոլոր հին միֆերը, որոնք նախկինում հնչեցվում էին:

1992-ին 35 000 փախստականների պատմությունը պարզապես ծիծաղ կարող է առաջացնել մարդու մոտ:

Իսկ «Մեղրիի»  պատմությունը այնքան հնամաշ է, որ կարող է ազդել բացառապես վերջացած դեբիլների վրա: Դատեք ինքներդ, եթե Քոչարյանը ուզում էր Մեղրին հանձնել Ադրբեջանին, հո վերջիններս դեբիլներ չէին, որ չհամաձայնվեին այս տարբերակին: Նրանք իրենց ողջ կյանքը հենց դա են երազել: Բայց հենց Ադրբեջանը Քի-Վեստը մերժեց, որոհետև նրանք Ղարաբաղի ու Լաչինի դիմաց պետք է ստանային բացառապես վերգետնյա ճանապարհ Մեղրիով և վերջ:

Սա գիտեն բոլորը, սակայն այսօր դրա մասին «գեբելսյան» քարոզչամեքենան թմբկահարում է մեկ բանի համար՝ հույս ունենալով, որ երիտասարդները դրա մասին քիչ բան գիտեն:

Եվ պարզ երևում է, թե այս «գեբելսյան» քարոզչության մեջ ովքեր են ներգրավված: Ավելին, նույնիսկ կասկած կա, որ այստեղ էլ դրսի մատը անմասն չի մնացել:Բայց դա խնդրի այլ կողմն է:

Հաջորդը,  անընդհատ  հղումներ անել արդեն սպանված  Վազգենին ոչ միայն անբարոյական է, այլև սրբապղծություն է: Ավելին, բացի Վազգենից,  նամակում «օգտագործվել էին»  նաև վաղուց մահացած Կարեն Դեմիրճյանն ու նույնիսկԵլցինը: Ինչ է սա, եթե ոչ գերմանական նացիստների կողմից ժամանակին օգտագործվող մանիպուլյացիոն մեթոդ:

Ավելին, նույն ինքը Շիրխանյանը չի էլ գիտակցում, որ եթե նրա «նամակի» բովանդակությունը համապատասխաներ իրականությանը, ապա նա նույպես պիտի պատասխանատվության ենթարկվեր: Բայց նրան օգտագործողներին դա հետաքրքիր չէր, քանզի նա այստեղ մանրադրամի դեր է կատարում: Իսկ ինքը՝Շիրխանյանը, այնքան է չարացած, որ չի էլ գիտակցում դա:

Սակայն այս «ապրանքը»  այնքան է վարկաբեկված, ունի մեծ սուտասանի համբավ, որ դրա ազդեցությունը գրեթե զրոյական բնույթ ունի: Բայց երբ մարդիկ փրփուրներից են կախվում, ապա «շնից մազ պոկելն» էլ են արժեքավորում:

Սա է իրականությունը:

 zham.am 

Դավիթ Մկրտչյան

դիտվել է 273 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am