«Դասերի ժամին աշակերտներին մի՛ կանչեք լրացուցիչ պարապմունքների, մեր աշակերտներին անկարգապահության դաս մի՛ տվեք»

Մի քանի օր առաջ  ԿԳ նախարարը հայտարարեց, որ  սեպտեմբերից ԲՈՒՀ-երի հենակետային ավագ դպրոցներում ներդրվելու է պիլոտային ծրագիր՝ կրեդիտային համակարգ, որը մշակման փուլում է  և որտեղ աշակերտների բացակայությունները նրանց համար ունենալու են բացասական հետևանքներ ու հուսամ, որ այս դեպքում մեր ծնողները հաշվի կնստեն դպրոցի կարգապահության հետ։ Գաղտնիք չէ, որ ավագ դպրոցի խնդիրներից է աշակերտների բացակայությունները, որոնք  ծնողների կողմից հաճախ հիմնավորվում են այն պատճառաբանությամբ, որ իրենց երեխաները կարիք ունեն լրացուցիչ պարապմունքների և նրանց հետ պարապողներից ոմանք, հենց դասերի ժամին են կանչում, իսկ ծնողը, տարբեր պատճառներով, չի ընդդիմանում։  Ու այդպիսիք հիմնականում բուհերի կամ կրթական հիմնարկների մասնագետներն են, ովքեր տվյալ բուհում դասախոսներ կամ նույնիսկ ամբիոնների վարիչներ կամ կրթական հիմնարկներում  պատասխանատու պաշտոն զբաղեցնողներ են։ Փաստորեն, այս մասնագետներն իրենց աշխատանքային ժամերին զբաղվում են կոմերցիոն այլ գործունեությամբ բավական չէ, նաև խաթարում են ավագ դպրոցի գործունեությունը։ Ու օգտվելով  նրանից, որ որոշ ծնողների մոտ իրավացիորեն ավագ դպրոցում կրթության արդյունավետության նկատմամբ դեռևս վստահությունը ցածր է, նրանք, փաստորեն իրենց անձնական շահույթը ստանալու նպատակով, ավելի են նպաստում այդ վստահության անկմանը, որը պատիվ չի բերում կրթության մշակներին։ Նման պրակտիկա ունեցող առարկայական մասնագետներին առաջարկում եմ  լինել ազնիվ, երեխաներին  դասապրոցեսի ընթացքում չկանչել այդ պարապմունքներին, նրանց չվարժեցնել անկարգապահությանը,  իրենց մասնագիտական աշխատաժամանակը ծառայեցնել այն նպատակին, որի համար ստանում են աշխատավարձ։ Հարգելի գործընկերներ, նկատի ունեցեք և սեպտեմբերից դպրոցական դասերի ժամին աշակերտներին լրացուցիչ պարապմունքներ ոչ միայն մի նշանակեք, այլև պահանջեք երեխաներից չբացակայել դասերից, դա կարգապահության պահանջ է, որը երեխայի արժեքային հատկանիշների ողնաշարին  պետք է ամրացնի  դպրոցը։ Դուք, որպես բուհերի դասախոսներ, նշանակում է՝ պետական այրեր, ևս պարտավոր եք նպաստել ավագ դպրոցների կայացման գործընթացին, դպրոցներում կարգապահության աստիճանի բարձրացմանը, այնինչ աշակերտներին դպրոցական դասերից կտրելով նրանց անկարգապահության դաս եք տալիս և  սեփական շահերից ելնելով, խոչընդոտում եք դրանց կայացման առանց այդ էլ դժվար ընթացքին։ Ազնիվ մոտեցում չէ։ Անահիտ Բախշյան Հանրային խորհրդի անդամ «Հերացի» ավագ դպրոց, ԵՊԲՀ-ի ռեկտորի ներկայացուցիչ Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ 20․03․2019թ․

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am