Հնարավոր ա՞ 21-րդ դարում Հայաստանում, մարդիկ՝ պետական համակարգի աշխատողներ 3 ամիս աշխատավարձ չստանան.Փաշինյանը բարկացավ

Կառավարության նիստը  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսցեց հայտնելով այն մասին,որ նամակ է ստացել, ըստ որի՝ «Արմատ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք վարում են 350 խմբակներ, արդեն երեք ամիս է, ինչ վարձատրություն չեն ստացել: «Ես ուզում եմ հասկանամ՝ սենց բան հնարավոր ա՞ 21-րդ դարում Հայաստանում, որ մարդիկ՝ պետական համակարգի աշխատողներ 3 ամիս աշխատավարձ չստանան»,- հարցրեց  արեց Ն.Փաշինյանը: Անցած տարիներին «Արմատ» լաբորատորիաների ծրագրերը ֆինանսավորվել են դրամաշնորհով, այս տարի մրցութային ֆինանսավորում պետք է լինի, ծրագրի իրականացնողները սրա հետ կապված առարկել են, իրենք բանակցել են, նախագիծ են պատարստել, որը վաղը կոմիտեի նիստին կքննարկվի և հաջորդ շաբաթ կընդունվի,նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հստակեցրեց, որ խոսքը պետական աշխատողներին չի վերաբերում, այլ ՀԿ-ի կողմից կազմակերպվող ծառայության դիմաց վճարներին: «Բյուջեի հավելվածում կա առանձին հավելված, որ այս կամ այն կազմակերպության բացառիկ ծառայության դիմաց առանց մրցույթի ֆինանսավորման համար պետք է որոշում կայացնել, եթե դա իսկապես բացառիկ ծառայություն է»,-հավելեց Ջանջուղազյանը: «Պարոն Ջանջուղազյան, էս ամեն ինչը պարզ ա, եթե պետական բյուջեում էդ փողը կա, այսինքն՝ պետությունը կարևորել է այդ ծառայության մատուցումը, հիմա երեք ամիս ա, էդ ծառայությունը մատուցվել ա, մարդիկ իրենց վճարը չեն ստացել: Սա աննորմալ երևույթ ա: Հիմա կարող ենք անունը դնել մրցույց, բայց ո՞նց կարա սենց բան լինի, ո՞նց են հնարավոր դառնում սենց երևույթները»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հարցադրում անելով, եթե ֆինանսավորման ձևը փոխել են, որ ավելի լավ լինի, ինչո՞ւ է ավելի վատ, ինչո՞ւ չի եղել մրցույթը: Ա.Հարությունյանը նշեց, որ կազմակերպիչը դպրոցներում դասասենյակը կահավորել է, պետությունը վճարել է խմբակավարների վճարը, և երբ պետք է մրցույթ լիներ, կազմակերպիչը բողոքել է, որ գույքն իրենն է, ԿԳՆ-ն համաձայնել է. «Այսինքն՝ գույքն իրենցն է, եթե իրենք չշահեն, ծրագիրը չի իրականացվելու: Մրցույթի ձևն առաջարկում ենք փոխել ուղիղ դրամաշնորհայինի»: Այն ժամանակ ինչո՞ւ են նման որոշում ընդունել,հրացրեց վարչապետը,ինչին ի պատասխան Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ բավարար ժամանակ չի եղել քննարկումների համար, դրա համար որոշակի ռիսկեր են առաջացել: Նրա խոսքով՝ այն ժամանակ իրենք բարձրացրել են նաև Գյումրու և Վանաձորի տեխնոպարկերի հարցը, այլապես նույն խնդիրն այնտեղ կունենային, բայց հաջորդ եռամսյակում դա ի հայտ կգա: Հ.Արշակյանի խոսքով՝ եթե կազմակերպիչը որևէ բան է ստեղծել, դրա ղեկավարումը մրցույթով կազմակերպելը գրեթե անհնարին բան է: Ջանջուղազյանը հակադարձեց, որ հապճեպ ոչինչ չի արվել, նախագիծը շրջանառվել է կոմիտեներում, բայց այժմ կարելի է որոշում ընդունել և հարցը լուծել: Ըստ նրա՝ Գյումրին և Վանաձորն այլ դեպք է. «Չկա այնպիսի խնդիր, որ կապված լինի բյուջեում ֆինանսական միջոցների անբավարարության հետ: Բյուջեում ավելի քան բավարար միջոցներ կան` սահմանված կարգով ստանձնած բոլոր պարտավորությունները այս ժամանակահատվածի համար ֆինանսավորելու նպատակով»: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց հարցը՝ որպես լրացուցիչ հարց, ընդգրկել այսօրվա օրակարգում, որպեսզի մեկ շաբաթ էլ չհետաձգվի խնդիրը:  

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am