ՊԵԿ պաշտոնյայի նվերը գործարարներին՝ թանկ է նստել պետության վրա

Արտերկրից ներմուծվող ապրանքի մաքսազերծման կանոների չիմացության կամ ավելորդ ինքնավստահության պատճառով օրերս անհարմար վիճակում է հայտնվել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) բարձրաստիճան պաշտոնյան: Թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ-ի նախագահի տեղակալ նշանակված Շուշանիկ Ներսիսյանը, ով ՊԵԿ-ում համակարգում է մաքսային ոլորտը, բարի կամքի դրսևորման նպատակով որոշել է աջակցել գործարարներին: Պաշտոնյա տիկնոջ աջակցությունը դրսևորվել է մաքսազերծվող ապրանքների համար նախատեսվող մաքսավճարը նվազեցնելու միջոցով: Մասնավորապես առաջարկվել է իրականացնել կարճաժամկետ ակցիա, որի շրջանակներում հրահանգվել է հավասարեցնել հանգստյան օրերի ու աշխատանքային օրերի մաքսավճարները, իսկ դրանք, ըստ էության, խիստ տարբեր են, հետևաբար՝ կանանց տոնական միամսյակում պաշտոնյա տիկնոջ կողմից արված նվերը կարող էր շատ թանկ նստել պետության վրա: ՊԵԿ պաշտոնյան իր հրահանգին դիմակայող որոշ մասնագետների վստահեցրել է, որ ակցիայի հետևանքով պետության կրած վնասները կանխատեսելի են իր համար, հետևաբար՝ ինքն իր պաշտոնական լիազորությունների շրջանակներում իրավասու է նման որոշում ընդունել ու չունի նահանջելու լուրջ պատճառ: 168 ժամի հավաստի աղբյուրը փոխանցում է, որ ՊԵԿ պաշտոնյայի հրահանգը գործել է միայն մեկ անցակետի դեպքում. պատճառն այն է, որ մաքսային ոլորտը համակարգող ղեկավարի բանավոր հանձնարարականին չի ենթարկվել ամենամեծ մաքսատներից մեկը՝ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատան ղեկավարը, իսկ գործընկերոջ համարձակ վարքագիծն օրինակ է ծառայել մյուսների համար: «Զվարթնոցի» մաքսատան ղեկավարը պահանջել է, որպեսզի ՊԵԿ նախագահի տեղակալն իր հանձնարարականը գրավոր իջեցնի ենթականերին՝ խոստանալով, որ պատշաճ ծանուցումից հետո ինքն էլ, մյուսներն էլ նոր ընթացակարգով կաշխատեն: Ու մինչ Շուշանիկ Ներսիսյանը փորձել է իր նախաձեռնության համար զեկուցել, պատասխան ստանալ վերին օղակից ու իրավական հիմքերը պատրաստել, համակարգից ներքին կարգով ինֆորմացիայի արտահոսք է եղել նրա դեմ: Կառավարություն ահազանգ է եղել մոտավորապես այն բովանդակությամբ, որ պետական պաշտոնյան ինքնագործունեության է անցել՝ եկամտի աղբյուր ստեղծելու փոխարեն՝ եղած միջոցներն է փոշիացնում: Զանգերի արդյունքում, բնականաբար, կանխվել է գործարարի շահին ուղղված ՊԵԿ պաշտոնյայի ակցիան։ Մեր աղբյուրը պնդում է, որ դրանից հետո վնասների չափն են գնահատում: Նշենք, որ մաքսվճարը, ըստ էության, ձևավորվում է մաքսազերծվող ապրանքի ինվոյսային արժեքի կամ ՊԵԿ-ի կողմից հիմք ընդունած կողմնորոշիչ գնի միջոցով՝ ներկրողից գանձվող գումարի առնվազն 0.15 %-ի չափով: Իսկ հանգստյան օրերին հերթապահող մաքսավորների սպասարկած անձինք հիմնականում այն գործարարներն են, որոնք սահմանային անցակետ են հասել հանգստյան օրերին ու հարկադրված են փչացող ապրանքը մաքսազերծել՝ անկախ վճարի չափից, մյուս խումբը պարզապես նախընտրում է ներկրված ապրանքը պահեստներում ևս երկու օր ամբարել, առանձին ծառայության դիմաց մեկ այլ տերմինալին վճարելու փոխարեն՝ կրկնակի մաքսավճարով անել մաքսազերծումն ու գործնականում շահել ևս երկու օր: Փորձեցինք մեր տեղեկատվությունը ճշտել ՊԵԿ-ի լրատվական բաժնից։ Առաջարկեցին գրավոր հարցումն ուղարկել ու սպասել, մինչև նույն պաշտոնյան կվերադառնա արտասահմանյան գործուղումից: Նշենք, որ Շուշանիկ Ներսիսյանը ՊԵԿ-ում պաշտոնի նշանակվել է հեղափոխության արդյունքում, մինչ այդ նա պետական կառավարման համակարգում երբևէ չի աշխատել, գործունեության ոլորտը մասնավոր հատվածն է եղել:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am