ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ավշարի միջնակարգ դպրոց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հանձնարարությամբ մարտի 19-ին Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոց գործուղված աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել և առանձնազրույցներ են ունեցել դպրոցի տնօրենի, ուսուցիչների, աշակերտների ինչպես նաև դպրոցում այդ պահին գտնվող Ոստիկանության ներկայացուցիչների հետ: Այցի համար հիմք են հանդիսացել ինչպես Պաշտպանի մշտադիտարկման արդյունքները, այնպես էլ բողոքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ Հաղորդագրության մեջ նշված է. «Առանձնազրույցների ընթացքում պարզվել է, որ նորանշանակ տնօրենը դպրոց աշխատանքի անցնելու հաջորդ օրը հանդիպել է փոխտնօրենին և առաջարկել է, որ հրաժարվի փոխտնօրենի պաշտոնից, սակայն շարունակի աշխատել որպես ուսուցիչ: Տնօրենի խոսքով՝ փոխտնօրենը համաձայնել է աշխատել որպես ուսուցիչ, սակայն հաջորդ օրը դպրոցի գործավարը հրաժարվել է կազմել փոխտնօրենի աշխատանքից ազատման և այլ աշխատանքի տեղափոխման հրամանի նախագիծը, իսկ ուսուցիչները սկսել են բողոքել տնօրենի որոշման դեմ և հրաժարվել են աշխատել իր հետ: Դպրոցի ուսուցիչները նշել են, որ փոխտնօրենը եղել է ճնշված վիճակում, և այդ պատճառով է համաձայնվել տեղափոխվել այլ աշխատանքի, իսկ իրենք հորդորել են փոխտնօրենին մնալ նույն աշխատանքում։ Ըստ ուսուցիչների՝ երեխաները նույնպես պահանջում են, որ նոր տնօրենը հրաժարվի իր պաշտոնից, իսկ շատ ծնողներ պատրաստ են իրենց երեխաներին տեղափոխել այլ դպրոց, եթե խնդիրը լուծում չստանա: Մարդու իրավունքների պաշտպանի համար դպրոցում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, քանի որ դրա հետևանքով խաթարվում է երեխաների՝ Սահմանադրությամբ երաշխավորված կրթության իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանն այն համոզված դիրքորոշման է, որ պետությունը կոնկրետ իրավիճակում պարտավոր է առավելագույն ջանքեր գործադրել երեխաների սահմանադրական իրավունքի իրացումը երաշխավորելու համար, քանի որ դա է պահանջում երեխայի լավագույն շահը: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է հասցեագրել կրթության և գիտության նախարարին, տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ինչպես նաև Ոստիկանություն՝ յուրաքանչյուրին իր իրավասությանն առնչվող հարցերով: Մարդու իրավունքների պաշտպանը կշարունակի ուշադրության ներքո պահել Ավշարի դպրոցի հետ կապված իրադարձությունները՝ համագործակցելով բոլոր կողմերի հետ և իր իրավասության սահմաններում աջակցելով իրավիճակի հանգուցալուծմանը: Հիշեցնենք, որ դպրոցում իրականացվող դասադուլի և գործադուլի հետ կապված Պաշտպանին են հասցեագրվել բողոքներ, ինչպես նաև ահազանգով տեղեկություն է փոխանցվել, որ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որից հետո դպրոց են այցելել ոստիկանության ծառայողներ»:

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am