«Սամվել Բաբայանի կողմից բարձրաձայնված ռուսական մանդատի տարբերակն, իմ կարծիքով, բոլորովին իրագործելի չէ». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակամարտության սառեցման՝ Սամվել Բաբայանի կողմից բարձրաձայնված ռուսական մանդատի տարբերակն, իմ կարծիքով, բոլորովին իրագործելի չէ: Մանդատ կոչվածը, կամ այս կամ այն տարածքի հանդեպ խնամակալության իրավունքը որևէ գերտերության էր տրվում շատ որոշակի քաղաքական, իրավական համաձայնեցումների արդյունքում ու միջազգային իրավունքի զարգացման պատմական շատ որոշակի փուլում: ՄԱԿ-ի հիմնադրումից հետո այդ պրակտիկան, ըստ էության, դադարեցվել է: Բայց դա դեռ հարցի մի կողմն է: Եթե անգամ նշված մոտեցումը կիրառելի լիներ մեր օրերում, ապա Արցախի համար դա անմիջապես տարածքային կորուստների դուռ կբացեր, քանի որ ստեղծված իրավա-քաղաքական իրողություններում Ռուսաստանը կարող է այդպիսի երևակայական մանդատ ստանձնել նախկին ԼՂԻՄ տարածքի, այլ ոչ թե ներկայիս Արցախի Հանրապետության տարածքի հանդեպ, այն էլ պաշտոնական Բաքվի համաձայնությամբ: Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները պարտադրված են համադրելու իրենց ռազմական ներուժն ու քաղաքական-դիվանագիտական հնարավորությունները՝ մեզ համար ընդունելի արժանապատիվ խաղաղության տարբերակն ապահովելու համար, ուստի թող զինվորականներն իրենց գործով զբաղվեն, դիվանագետներն՝ իրենց: Բանակցային ճանապարհով մեր բոլոր, այդ թվում նաև տարածքային, շահերն ապահովելու հնարավորությունները պահպանվում են, բայց այդ ուղղությամբ կոնկրետ մասնագիտական աշխատանք տանելու անհրաժեշտություն կա»:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am