Միջազգային առաջատար լրատվամիջոցները ճանաչում են ԼՂ-ն որպես հակամարտության կողմ. Շարմազանով
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հայտարարել է, որ միջազգային առաջատար լրատվամիջոցները ճանաչում են Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ:«Չգիտեմ, հասկանում է Ալիեւը, թե ոչ, բայց պատահական չէ, որ CNN-ի եթերում ելույթ են ունենում Ադրբեջանի ԱԳ նախարարն ու ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: Սա նշանակում է, որ միջազգային առաջատար լրատվամիջոցները ճանաչում են Արցախի Հանրապետությունը որպես հակամարտության կողմ եւ ճանաչում են Ղարաբաղի ԱԳ նախարարի խոսքի իրավունքը»,-ասել է Շարմազանովը:
