Որո՞նք են այն երեք սենյակները, որոնց մասին իր ասուլիսում ակնարկում էր Փաշինյանը

Երեկվա  Փաշինյանի ասուլիսի ամենա ինտրիգային մասերից էր  «երեք սենյակների» արդեն հանելուկ դարձած թեման: Հիշեցնենք, որ իր ասուլիսում, Փաշինյանն ասաց, որ «ինքը գիտի այն երեք սենյակների տեղը, որտեղ իր դեմ խոսակցություններ են գնում»: Իր այդ խոսքերից հետո լրագրողները փորձեցին հետաքրքրվել Փաշինյանից, թե ո՞ւմ նա նկատի ուներ: Սակայն Փաշինյանը հարցը փակեց կատակով, նշելով, որ այդ սենյակները կարող են լինել նաև հինգը, և ինքը այդ թիվն ասել է սիմվոլիկ ձևով:

Շատերի մոտ առաջին տպավորությունն այն էր, որ Փաշինյանն ակնարկում էր նախկին իշխանության ներկայացուցիչներին:Եվ այդ դեպքում ամենահավանական վարկածն այն է, որ սենյակներից մեկը պիտի պատկաներ 2-րդ նախագահին, իսկ մյուսը՝ 3-րդ նախագահին: Սակայն քանի որ պարզվում է նա անուղղակի սենյակներից մեկի հետ շփումներ ունի, ապա հավանական է, որ 3-րդ սենյակը պատկաներ 4-րդ նախագահին:

Եվ հավանական է, որ հենց վերջինս էլ կարող է փորձում է «ջոկերի» դեր խաղալ:

Սակայն կա տեսակետ, որ Փաշինյանը սենյակների թեման բարձրացնելով նկատի ուներ ոչ այնքան նախկին իշխանություններին, որքան իր շրջապատին: Ավելին, ըստ այդ տեսակետի կողմնակիցների,  նրա  երեկվա ասուլիսը  հիմնականում դրա համար էր կազմակերպվել, ցույց տալու համար, որ վարչապետի դիրքերը ամուր են հանրության մեջ, և ոչ մի հնարավոր ներիշխանական դավադրություն իր դիրքերը չի սասանի:

Այս տեսակետի կողմնակիցների կարծիքով այսօր Փաշինյանի շրջապատում ձևավորվում են ուժային երեք կենտրոններ, որոնք փորձում են ընդլայնել իրենց ազդեցությունը ողջ իշխանության վրա, ինչը նյարդայնացնում է ներկայիս վարչապետին:

Դրանք են՝ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանն ու նրա շրջապատը, փաստացի փոխվարչապետի կարգավիճակ ունեցող Տիգրան Ավինյանն ու նրա թիմը և ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը:

Այս տեսակետի կողմնակիցների կարծիքով Փաշինյանը սկսել է դժվարանալ ինքնուրույն որոշումներ կայացնելու հարցում, և դրա համար էլ իշխանության մեջ մեծանում են կենտրոնախույս գործընթացները: Եվ հենց դա էլ անհանգստացնում է «ժողովրդական վարչապետին», որի արտացոլումն էլ եղավ նրա երեկվա ասուլիսի այս հատվածը:

Սակայն չի բացառվում, որ նրան մտահոգում են ավելի շատ «սենյակներ», քանզի լրացուցիչ պատասխանի ժամանակ նա ակնարկեց, որ իրականում այդ սենյակները, որտեղ խոսում են իր դեմ, կարող են լինել երեքից ավել, ինչը կրկին հուշում է, որ Փաշինյանն իրոք սկսել է զգուշանալ հնարավոր դավադրության զարգացման սցենարներից:

Անշուշտ այսօր այդ սցենարները իրատեսական չեն կարող լինել, քանզի Փաշինյանից հանրության մեջ դեռ սպասում կա: Սակայն նույն բանը չի կարելի պնդել, ասենք, մեկ տարի հետո, քանզի, եթե երկրում էապես մարդկանց կենսամակարդակը չփոխվի, ապա կսկսվի Փաշինյանի վարկանիշի սրընթաց գահավիժումը: եվ այստեղ արդեն դավադրության սցենարները կարող են և իրականություն դառնալ:

Սա է իրականությունը:

zham.am

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am