Վտանգավոր նույնացում. ընդդիմության ականապատումը

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանում կա տարածված մտայնություն այն մասին, որ ներկայումս տեղեկատվական դաշտի զգալի մասը ընդդիմության ձեռքին է, կամ ընդդիմությունն ունի տեղեկատվական դաշտի ավելի մեծ ռեսուրս, քան իշխանությունը: Այս պարագայում չունենք մեդիադաշտի հարաբերակցությանն անդրադառնալու անհրաժեշտություն: Տարածված մտայնությունն իր մեջ կրում է մի նրբերանգ, որը առնչվում է քաղաքական համակարգին և դրա հեռանկարներին: Բանն այն է, որ այստեղ ընդդիմություն ասելով՝ հասկացվում են նաև նախկին իշխանությանն առնչվող շրջանակներն ու խմբերը: Դա մոլորություն է կամ ավելի շուտ գուցե թյուրըմբռնում, հնարավոր է նաև հանրությանը մոլորեցնելու փորձ: Բանն այն է, որ ընդդիմություն և նախկին իշխանական համակարգ, նախկին իշխող համակարգ հասկացությունները համադրելի չեն և դրանց նույնացումը հարվածում է Հայաստանում նոր ընդդիմության կայացման հեռանկարին: Նախկին իշխող համակարգը չի կարող համարվել ընդդիմություն, չի կարող լինել այդպիսին: Ընդ որում, պատճառն այն չէ, որ այդ համակարգի մի զգալի մասը, այդ թվում՝ լրատվական ռեսուրս տնօրինող, իրեն հայտարարել է քաղաքական կարգավիճակից դուրս: Խորքային պատճառն այն է, որ նախկին իշխող համակարգը քաղաքական կարգավիճակից դուրս է դրել հանրությանը, ու անգամ նոր իշխանության հանդեպ դժգոհ հանրային շերտերը կամ խմբերը, այդ իմաստով հստակ տարբերակում են վերաբերմունքը նախկին իշխող համակարգի հանդեպ: Հենց այդ վերաբերմունքն է, որ բացառում է այդ համակարգի «ընդդիմադիրացումը», առնվազն այնքան, քանի դեռ այդ համակարգի որևէ խումբ չի ունեցել հենց նույն համակարգի իշխանական գործունեությանը քաղաքական ամբողջական գնահատական տալու համարձակություն: Բայց այդ դաշտում այդպիսի խնդիր դրված չէ որևէ մեկի մոտ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am