Ինչով է հիպոթեքի շուկան ոգևորել վարչապետին

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին այնքան են ոգևորել հիպոթեքային շուկայում արձանագրված զարգացումները, որ պահը բաց չթողեց հրավիրած մամուլի ասուլիսը սկսելու այս ոլորտի վերաբերյալ որոշ ցուցանիշների հրապարակմամբ։ Ըստ այդմ` «2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ Հայաստանում հիպոթեքային վարկերի ծավալն աճել է 100 տոկոսով»։ Թվում էր, թե նույն ոգևորությամբ պիտի հրապարակվեր նաև աճի ցուցանիշների թվային պատկերը։ Սակայն վարչապետը խուսափեց դա անելուց։ Բայց քանի որ 100 տոկոսանոց աճն իսկապես ոգևորիչ է, և տպավորություն է, որ հռչակած տնտեսական հեղափոխությունն այլևս մտել է հիպոթեքի շուկա, փորձեցինք ինքնուրույն հասկանալ, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը։ Այն, ինչ պարզվեց, ճիշտն ասած, ամենևին էլ ոգևորիչ չէր։ Պաշտոնական տվյալներով, անցած տարվա փետրվարին հիպոթեքային շուկայում առևտրային բանկերի վարկային պորտֆելը կազմել էր 207 մլրդ 464 մլն դրամ։ Նախորդ ամիս այն 207 մլրդ 452 մլն դրամ էր։ Այլ կերպ ասած, անցած տարվա փետրվարին բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելն ավելացել էր ընդամենը 12 մլն դրամով։ Իհարկե, սա դեռ չի նշանակում, թե փետրվարին հենց այդքան հիպոթեք է տրամադրվել։ Խոսքը բացարձակ տարբերության մասին է։ Անշուշտ, եղել են նաև մարումներ։ Թե զուտ գումարային առումով ինչպիսի փոփոխություն է կրել բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելն այս տարվա փետրվարին, հայտնի չէ։ Կենտրոնական բանկն այդ ցուցանիշները դեռևս չի հրապարակել։ Բայց հուսանք, որ դեռ առիթ կլինի դրանց անդրադառնալ։ Մինչ այդ, նշենք, որ վերջին շրջանում իսկապես նկատելի է հիպոթեքային վարկավորման ակտիվացում։ Այսպես` 2019թ. հունվարին բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելը կազմել է ավելի քան 257 մլրդ դրամ։ Սա 50 միլիարդով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։ Բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելն այդ մեկ տարվա ընթացքում ավելացել է 24 տոկոսով։ Եթե հավատալու լինենք Նիկոլ Փաշինյանին, ապա «այսօրվա դրությամբ հիպոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով»։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մասնագետների գնահատմամբ՝ սա ահռելի աճ է, որն իր հետևից քաշելու է շինարարությանը` ազդելով նաև կյանքի որակի վրա»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am