Ղազախստանը կմնա ավտորիտար ռեժիմով երկիր

«Առավոտն» իր խմբագրականում գրում է. «Երեկ մի տեղ կարդացի, որ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց Հայաստանում տեղի ու­նեցած թավշյա հեղափոխության ազդեցության տակ: Այսպես ասած՝ չդիմացավ բարոյական ճնշմանը: Այդ վարկածի հեղինակը, բնականաբար, մեր հայրենակիցն էր, որն այն թյուր կարծիքն ունի, թե Հայաստանը տիեզերքի կենտրոնն է, և մեր երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ցն­ցում է ամբողջ աշխարհը: Ցավոք, դա այդպես չէ, և անգամ ԱՊՀ տարածքում մեր ազդեցությունը սահմանափակ է այնքանով, որքանով փոքր է մեր տնտեսությունը և մեր շուկան: Ադրբեջանի վրա մեր հեղափոխությունը որոշ չափով ազդել է, քանի որ Ալիևը կցանկանար եվրոպացիներից և ամերիկացի­ներից լսել դրվատանքի նույն խոսքերը, որոնք այժմ հնչում են մեր հասցեին, և արդյունքում շահեցին ադրբեջանցի մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ, որոնց այդ երկրի նախագահը ներում շնորհեց: Կենտրոնական Ասիայի պետությունները մեզ հետ «տալիք-առնելիք» առանձնապես չունեն և, ի դեպ, արևմտյան դրվատանքն էլ նրանց առանձնապես պետք չէ: Ասում են նաև, որ Նազարբաևը բոլորովին էլ չի գնացել և շարունակելու է երկիրը ղեկավարել ստ­վերից, ու դրա անուղղակի ապացույցն այն է, որ նախագահի պարտականությունները ստանձնած Կասիմ-ժոմարտ Տոկաևը հենց երդմնակալության ժամանակ նշել է, որ Նազարբաևը ինչպես եղել է ղազախ ժողովրդի հայր, այդպես էլ կմնա, նրա նկարները կզարդարեն բոլոր հիմնարկները: Տոկա­ևը նաև առաջարկել է Աստանան վերանվանել Նուրսուլթան: Բայց անկախ նրանից, թե իշխանության որ մասն է իր ձեռքում պահելու Նազարբաևը, քաղաքական ռեժիմը և հասարակական մթնոլորտը չեն փոխվի՝ Ղազախստանը կմնա կոշտ ավտորիտար ռեժիմով երկիր, որտեղ ընտրությունները զուտ խորհրդանշական բնույթ են կրում և արտացոլում են նեղ վերնա­խավային պայմանավորվածությունները: Այդ ամենը խորթ է մեր քաղաքական մշակույթին, և հենց դա է պատճառը, որ մենք՝  հայաստանցիներս, ընդվզում ենք պաշտոնյաների սենյակներում կախված «առաջնորդի» դիմանկարների, առաջին դեմքի՝ պաշտոնում անվերջ մնալու ձգտումների դեմ, որը դրսևորվել էր մինչև հեղափոխությունը, կամ անձի պաշտամունքի տարրերի, որոնք ի հայտ են գալիս հիմա: Բայց Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Կենտրոնական Ասիայի երկրների համար դա միանգամայն օրգանական երևույթ է, այդպես է «ծրագրավորված» մարդկանց ուղեղները: Եվ դա ոչ լավ է, ոչ էլ վատ՝ պարզապես մեզնից տարբերվող մշակույթ է, ոչ մի քննադատելու կամ, առավել ևս, ծաղրելու նյութ այստեղ չկա: Պետք է շարունակել զարգացնել բարեկամական հարաբերություններն այդ երկրների հետ՝ ելնելով մեր շահերից»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am