Միջազգային հանրության լռության գինը
Ես հույս ունեմ, որ ԵԽԽՎ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից կփոխվի սահմանային լարվածության իրավիճակը, բայց արդեն ակնհյատ է, որ, Ադրբեջանն ունի հստակ որոշում՝ գնալ ղարաբաղյան խնդրի լուծմանը ռազմական ճանապարհով: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, մեկնաբանելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այսօր ժամը 12:00-ից հաստատված կրակի հարաբերական դադարեցումը՝ պայմանավորված բանակցությունների հետ: Պատգամավորի կարծիքով՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմավարական գործողությունները նաև միջազգային հարության լռությանն գինն է: «Երբ Ալիևն ամեն ամիս կատարում էր հերթական սպառազինության ֆոտոսեսիան՝ արհամարհելով միջազգային բոլոր պայմանագրերը, որին հաջորդում էր համանախագահների լղոզած հայտարարությունները, ապա դրա հետևանքը լինելու էր այս իրավիճակը: Այն, որ Ադրբեջանն է նախահարձակ եղել, դա ևս փաստել է ադրբեջանական Haqqin.az-ը, հաստատել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը: Այսինքն, նրանք չեն էլ թաքցնում, որ եղել են նախահարձակ, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասված էր, որ քանի որ իրենց չի բավականացանում Մինսկի խմբի համանախագահների խաղաղ բանակցային ընթացքի լուծումը, իրենք հարձակում են գործել»,-ասաց ԲՀԿ նախագահը: Զոհրաբյանի խոսքով՝ արդեն իսկ ապացուցված է, որ ադրբեջանական զինուժի հսկողության տակ գործում են վարձկաններ:
