էսօր արդեն մեր քաղաքացիներից շատերը սկսել են հիշել, որ Քոչարյանի ժամանակ լավ էին ապրում

Ռոբերտ Քոչարյանին Մեղրին Լաչինի հետ փոխելու մեջ մեղադրող վահանշիրխանյանին ուզում եմ հիշեցնել, որ Քոչարյանն իր նախագահության շրջանում Մեղրին է՛լ ավելի ամուր Հայաստանին կապելու համար կառուցեց Մեղրի -Կապան 2 այլընտրանքային մայրուղին, իսկ Վազգեն Սարգսյանի անունից խոսացող վահանշիրխանյաններին (ով ցավոք ողջ չէ, որ հաստատի կամ հերքի իր անունից արվող հայտարարությունները) ուզում եմ հիշեցնել, որ բոլորս էլ տեսել և հիշում ենք Վազգենի խոսքերը Քոչարյանի մասին, առ այն, որ Քոչարյանն իր ընկերն ա ու մեծագույն ծառայություններա մատուցել մեր 2 պետությունների անվտանգության և զարգացման համար... Նաև ուզում եմ հիշեցնել, որ Ռոբերտ Քոչարյանը չի ձգտել Հայաստանի վարչապետ կամ նախագահ լինել, նա իր համար նախագահ էր աշխատում իր և իր մարտական ու գաղափարական ընկերների պայքարով ազատագրված Արցախում և նույն վահանշիրխանյանների շեֆ Վազգենը Քոչարյանին հրավիրեց Հայաստան՝ զբաղեցնելու վարչապետի պաշտոնը՝ ՀՀՇ-ի կողմից թալանված ու կործանված տնտեսությունը զարգացնելու, իսկ հետո էլ նույն Վազգենը առաջարկեց և օգնեց Քոչարյանին ընտրվելու Հայաստանի նախագահ և արդեն նախագահ Քոչարյանը 10 տարում Լևոնից ժառանգություն ստացած տնտեսական ավերակների վրա սկսեց զարգացնել Հայաստանի տնտեսությունը՝ ապացուցելով, որ Լևոնի առանց Արցախի հարցը լուծելու հնարավոր չէ զարգացնել Հայստանի տնտեսությունը, թեզը կատարյալ հիմարություն է․․․ Նաև ուզում եմ հիշեցնել, որ տխրահռչակ հոկտեմբերի 27-ից հետո ողջ երկիրը խոսում էր այն մասին, որ դեռ Սպարապետի դին չսառած վահանշիրխանյաններն անդրանիկքոչարյանները ցուցակ էին տվել նախագահ Քոչարյանին, որ իրենց և էլի այլոց նշանակի պաշտոնների և ստացել էին շատ կոպիտ մերժում... Թե բա ես կոպտեցի Քոչարյանին, թե բա Դեմիրճյանը վիրավորեց Քոչարյանին և էլի նման վահանշիրխանյանական բարբաջանքներ, արա ա՛յ աբիժնիկներ Քոչարյանն էն տղեն ա, որ էսօր էլ Նիկոլի անձնական վենդետաների արդյունքում բանտում հայտնված պայքարում ա ու չի կոտրվում, չի հանձնվում, քանզի արդար ա , իսկ դուք էլ ողջ պետական ռեսուրսները ձեռքներդ չեք կարողանում ապացուցել, որ Քոչարյանը տապալել ա սահմանադրական կարգը, քանզի էդ թեզը կատարյալ հիմարություն ա և քանզի զգում եք , որ վաղ թե ուշ ապացուցվելու ա Քոչարյանի անմեղությունը և բոլորը հասկանալու են , որ ընդամենը Նիկոլն անձնական վենդետայա անում Քոչարյանի հանդեպ , որ 2008-ին թույլ չտվեց ՀՀՇ-ականներին՝ բռնազավթելու իշխանությունը սկսել եք վահանշիրխանյաններով ու անդրանիկքոչարյաններով, ի դեպ Սերժ Սարգսյանի ժամանակ, ըստ հավաստի աղբյուրների, ընկերություն էր անում այդ ժամանակվա օլիգարխների հետ և այդ մարդկանց փողերով փորձում էր վարկաբեկել Քոչարյանի բարի համբավը... Ժամանակը ցույց կտա՝ ով ով ա , բայց մի բան հիշեք, այ աբիժնիկներ, դուք հակապետական, անձնական շահերի համար մեր ժողովրդին օգտագործող փոքրհոգիներ եք և ձեր տեղը լինելու է պատմության աղբանոցում... Երբ Քոչարյանի արածի մի տոկոսն անեք Հայաստանի և Արցախի համար էդ ժամանակ էլ մեծ-մեծ կխոսաք, արա՛: Ի դեպ՝ էսօր արդեն մեր քաղաքացիներից շատերը սկսել են հիշել, որ Քոչարյանի ժամանակ լավ էին ապրում, որ Հայաստանում երկու տարի ներգաղթ էր, որ տնտեսությունը զարգանում էր, որ սահմանին կրակոցներ գրեթե չկային , որ վերակառուցվում էր աղետի գոտին, որ 20-ից ավել պետություններ ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը, որ Երևանը լուսավորվեց ու ասֆալտապատվեց, կառուցվեց Հյուսիսային պողոտան և նոր ավտոճանապարհներ, նոր օդանավակայան, որ բացվեցին բազում նոր գործարաններ, որ Ծաղկաձորը դարձավ տուրիստական կենտրոն և անվերջ կարելի է թվարկել․․․ Գրել է Մենուա Հարությունյանը

դիտվել է 164 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am