Խնդիրները պետք չի տանել բամբասանքի դաշտ, պետք է խոսել օրինական հիմքերով. Արարատի մարզպետը հանդիպել է Ավշարի դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել Ավշար համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցչական ողջ անձնակազմի հետ։ Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները՝ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը։ Արարատի մարզպետը լսել է դպրոցական անձնակազմի անդամներից յուրաքանչյուրի բողոքը, վստահեցրել՝ Ավշարի դպրոցում տեղի ունեցող գործընթացի մասին առաջին իսկ օրվանից զեկուցվել է իրեն, այն իր ուշադրության կենտրոնում է։ Նա խնդրել է առաջացած խնդիրները չտանել բամբասանքի դաշտ, այլ խոսել օրինական հիմքերով։ Դպրոցի ուսուցիչները միաձայն պնդել են՝ իրավական հիմք չունի իրենց բողոքը, ներկա տնօրեն Հերմինե Անդրեասյանը վիրավորել է իրենց՝ որպես մանկավարժ։ Նրանց խոսքով՝ իսկզբանե տնօրենի հետ խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ վերջինս փորձել է աշխատանքից ազատել դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն արձանագրել է՝ ո՛չ Գայանե Մարտիրոսյանը, ո՛չ դպրոցից որևէ այլ ուսուցիչ առանց հիմքի ազատված չէ, և չի էլ կարող կամայական սկզբունքով ազատումներ լինել։ «Յուրաքանչյուր ոք այստեղ պաշտպանված է, բոլորն օրենքի առաջ հավասար են։ Որևէ մեկը կամայական սկզբունքով չի ազատվել և չի ազատվելու դպրոցից, ես դրա երաշխավորն եմ»,- իր խոսքում ասել է Գարիկ Սարգսյանը։ Անդրադառնալով մամուլով շրջանառվող այն խոսակցություններին, թե դպրոցի տնօրենը մարզպետի բարեկամուհին է, մարզպետ Սարգսյանը ևս մեկ անգամ հերքել է՝ ազգակցական որևէ կապ չունի վերջինիս հետ, իսկ ինչ վերաբերում է նրան, որ Հերմինե Անդրեասյանը ցանկացել է դպրոցի փոխտնօրեն դարձնել իր մտերիմ ընկերուհուն՝ Աստղիկ Հարությունյանին, ով մարզպետ Սարգսյանի մորաքրոջ հարսն է, ապա այս առիթով մարզպետը նշել է, որ Աստղիկ Հարությունյանը մարզի մեկ այլ դպրոցում աշխատում է որպես ուսուցչուհի, իր կողմից նրան փոխտնօրեն նշանակելու որևէ կարգադրություն չի եղել։ «Երբեք չէի չարաշահի իմ պաշտոնեական դիրքն ու չէի անտեսի երկրի օրենքները։ Նորից եմ կրկնում՝ որևէ մեկը կամայական սկզբունքով չի ազատվի դպրոցից»,- շեշտել է մարզպետը։ Գարիկ Սարգսյանը նաև ընդգծել է՝ որևէ մեկը չի ուղղորդել նաև դպրոցի տնօրենի ընտրությունները, ինչը հաստատել են նաև դպրոցական խորհրդից ընտրություններին մասնակից մանկավարժները։ Վերջինս ևս մեկ անգամ կոչ է արել րոպե առաջ վերադառնալ դպրոց, շարունակել դասապրոցեսը, չխախտել երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքը։ «Մարզպետը չի կարող որոշել՝ տնօրենն աշխատում է, թե՝ ոչ։ Եթե տնօրենը թերանա իր աշխատանքում, ապա կստանա համապատասխան նկատողություն։ Ես չեմ կարող նաև ստիպել, որ դպրոցի տնօրենն ազատման դիմում գրի»,- իր խոսքում ասել է մարզպետը։ Մարզպետ Սարգսյանը նաև հետաքրքրվել է՝ արդյոք կա՞ն ուսուցիչներ, որոնք հավակնում են դառնալ դպրոցի տնօրեն, քանի որ խոսակցություններ կան, որ ուսուցչական կազմն ունի իր թեկնածուին։ Ուսուցիչները միաբերան նշել են՝ որևէ մեկը չի ցանկացել և չի ցանկանում հայտնվել դպրոցի տնօրենի աթոռին, իրենք պարզապես Հերմինե Անդրեասյանի հետ աշխատելու ցանկություն չունեն։ Դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանն էլ, արձագանքելով իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, պահանջել է հարգել իրեն որպես մարդ, չարատավորել իր անունը, տարիների ընթացքում ձեռք բերված մանկավարժի բարձր համբավը։ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն էլ իր հերթին ևս խորհուրդ է տվել անցնել աշխատանքի, վերականգնել դպրոցի բնականոն աշխատանքը, քանի որ երեխաներն արդեն բավականին դասաժամ են բաց թողել։ «Ո՞վ է իրավունք տվել խախտել երեխայի՝ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը։ Անձնակազմի ներքին խնդիրներ են, որոնք պետք է լուծել միայն դպրոցի ներսում, որից երբեք չպետք է տուժեն երեխաները։ Մեկ օրվա աշխատած տնօրենի աշխատանքը, զարմանալի է, որ գնահատում եք։ Եկեք գնահատական չտանք, թույլ տանք՝ աշխատի տնօրենը»,- ասել է Աշոտ Արշակյանը։ Ինչ վերաբերում է դպրոցում ոստիկանների ներկայությանը, ապա ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը մեկնաբանել է, որ ոստիկանությունը դպրոցում ստեղծված իրավիճակի առաջին իսկ օրից այնտեղ ունեցել է իր ներկայացուցիչներին, քանի որ ոստիկանների պարտքն է պաշտպանել հասարակական կարգը։ Մարզպետարանից հայտնում են նաև, որ դպրոցում եղել են նաև մարդիկ, որոնք դպրոցի տնօրենի հասցեին հայհոյախառն արտահայտություններ են արել։ Նրանք դպրոցի հետ որևէ կապ չեն ունեցել՝ ո՛չ ուսուցիչ են եղել, ո՛չ էլ ծնող։ Տնօրենի բողոքի հիման վրա՝ նրանք հրավիրվել էին ոստիկանություն՝ բացատրություն տալու։ Դպրոցի ուսուցիչները հեռացել են մարզպետարանից՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում հետ կանգնել իրենց որոշումից և աշխատել Հերմինե Անդրեասյանի հետ։ Քննարկման մասին կզեկուցվի նաև ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին։ Մարզպետարանն ու ՀՀ ԿԳՆ-ն կփորձեն, որքան հնարավոր է շուտ, համատեղ լուծումներ գտնել։

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am