Քոչարյանն անուներ է տալիս. «Շիրխանյանի մասին Վազգենին մի անգամ ասել էի. « Չե՞ս տեսնում, որ նա խարդախ ու բանսարկու է»»

Երեկոյան ժամը ութի կողմերը զեկուցեցին, որ պատվիրակություն է եկել պաշտպանության նախարարությունից, ուզում են հանդիպել ինձ հետ: Զարմացա, բայց ասացի, որ սպասեն. ինձ զեկուցում էին հերթական տեղեկատվությունը դահլիճի մասին: Տասը րոպեից ներս հրավիրեցի: Մտան յոթ-ութ հոգի շարքով կանգնեցին. նստել չառաջարկեցի: Պատվիրակների մեջ էր Ալիկ Պետրոսյանը՝ պաշտպանության նախարարի տեղակալն ու «Երկրապահի» նախագահի տեղակալը: Նորմալ, բայց ոչնչով առանձնապես աչքի չընկնող տղա էր: Խիստ սկսեցի. -Ի՞նչ կա: Ի՞նչ է պատահել: Ասել էի չէ՞, որ կողմնակի մարդ չլինի այստեղ: Ալիկը ծամծմում է. -Ահա…եկել ենք…բոլորով էնտեղ հավաքվել էինք…մենք… Այդպես էլ խոսքը չվերջացնելով՝ կողեկող,- քաշվում էր թե վախենում,-մոտենում ու ինչ-որ կոլոլած թուղթ է դնում սեղանին: Վերցնում եմ, բացում. -Է՞ս ինչ է: -Դե…խորհրդակցեցինք…ու բոլորը ասում են, որ…եթե…եթե այս մարդիկ նշանակվեն էս պաշտոններին, մենք ձեզ կաջակցենք: Կարմիր գրիչով այդ թղթի վրա գրված էին բոլոր առանցքային պաշտոնները: Արտադրական ենթակառուցվածքների նախարար Շիրխանյանն իր համար ընտրել էր վարչապետի պաշտոնը: Ի դեպ, Շիրխանյանի մասին Վազգենին մի անգամ ասել էի. « Չե՞ս տեսնում, որ նա խարդախ ու բանսարկու է: Ի՞նչ ես գտել դրա մեջ»: Հետո ցուցակում դատախազի պաշտոնին Գագիկ Ջհանգիրյանն էր, իսկ փոխվարչապետի տեղին աչքի էր դրել Անդրանիկ Քոչարյանը: Մի խոսքով, արդեն ամեն ինչ մեջ-մեջ էին արել: -Ահա, նայեք…եթե համաձայն եք…էդ դեպքում…ոնց որ թե մենք… Ու ես պայթեցի: -Դուք պարզապես սրիկաներ եք: Դահլիճում դեռ վաթսուն մարդ ունեմ, դահլիճում դիակները դեռ չեն սառել, դուք արդեն պաշտո՞ն եք կիսում: Անասուննե՛ր: Մի խոսքով հայհոյելով դուրս արեցի: Հրամայեցի. « Մա՛րշ էստեղից պաշտպանության նախարարություն:Էստեղ հարցը լուծեմ՝ կգամ ձեզանով զբաղվելու »: Գլուխները կախ դուրս եկան… Կատաղել էի. Նույնիսկ նրանցից այդպիսի բան չէի սպասում: Այդ թուղթը մինչև հիմա էլ իմ սեյֆում է: Այս պահին ժամանակ չունեի դրա մասին մտածելու:Պարզապես մոռացա այդ աղբը ու շարունակեցի աշխատել:

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am