Մեսրոպ Մովսիսյանին ՀՀՌՀ նախագահի պաշտոնում չընտրելու դեպքում տանուլ է տալու արդարությունը. Հրաչ Քեշիշյան

Մեսրոպ Մովսիսյանին ՀՀՌՀ նախագահի պաշտոնում չընտրելու դեպքում տանուլ է տալու արդարությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը: Նրա ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև. «Նոր մի նյութ կարդացի Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության նախագահի թափուր պաշտոնի մրցույթի մասին։ Նյութում ասվում է, որ ՀՀՌՀ նախագահի ընտրության հանձնաժողովից չեն հայտնում թեկնածուների անունները։ Խոստանում են հրապարակել վաղը երեկոյան, երբ կավարտվի մրցույթին փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը։ Ըստ հոդվածի՝ այս պահին հայտնի են մի քանի հայտատուների անուններ՝ ՀՌԱՀ նախկին նախագահ Գագիկ Բունիաթյան, «Լրաբեր» ծրագրի տնօրեն, հեռուստամեկնաբան Արայիկ Մանուկյան, հաղորդումների հեղինակ, սցենարիստ Արթուր Բախտամյան, հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյան, ՀՌԱՀ իրավաբան Արմեն Մկրտչյան, նախկին փոխքաղաքապետ, «Արարատ» մշակութային ալիքի նախկին պրոդյուսեր Արամ Սուքիասյան, «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյան։ Թերթն ասում է նաև, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն իր թեկնածությունն է առաջադրել հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար։ Վստահ եմ, որ այս հարգարժան մարդիկ ՝ ի մ գործընկերներից յուրաքանչյուրն ունի մասնագիտական մեծ ունակություններ և վաստակ՝ այս կարևոր կառույցը ղեկավարելու համար։ Ուզում եմ հավատալ, որ մրցույթի հանձնաժողովը կընտրի ամենաարժանավորին, այս դեպքում, գոնե ինձ համար «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյան։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ Մեսրոպ Մովսիսյանը հայկական հեռուստատեսության ակունքներում է, որ նա ստեղծել է առաջին անկախ հեռուստատեսությունը, որ «Ա1» -ի բազան մասնագետների մեծ դարբնոց էր և է, այլ որովհետև ժամանակն է վերականգնելու արդարությունը։ «Արմնյուզ» հեռուստաընկերության իմ ղեկավարած տարիներին, ինձ համար պատիվ է եղել «Ա1+» հեռուստաընկերության հետ համագործակցությունը, դա ոչ միայն օբյեկտիվ, անկախ լրատվություն էր, այլ նաև հիանալի համագործակցություն Մեսրոպ Մովսիսյանի կամ ինչպես մենք ենք ասում Ձյաձ Մելսի հետ։ Մենք հասցրեցինք նաև միասին իրագործել քաղաքական իրապատում նախագիծը, և ուրախ եմ, որ մեր ընկերությունը գրեթե յոթ տարի իր հնարավորության սահմաններում կարողացել է «Ա1»-ի ընդհատված եթերին տալ գոնե որոշակի շարունակականություն, «Այբ-Ֆեն» Արմնյուզի եթերում էր մինչ անցյալ տարվա ավարտը։ Ավարտվեց մի էտապ իմ հեռուստատեսային կյանքում, ավարտվեց նաև այդ էտապը «Այբ-Ֆե» հեռուստածրագրի համար։ Սկսվում են նոր ժամանակներ։ Ես կարծում եմ տարիների փորձս թույլ է տալիս ասելու, որ այսօր, այս պաշտոնի համար լավագույն թեկնածուն Մեսրոպ Մովսիսյանն է ու նրան չընտրելու դեպքում ուղղակի տանուլ է տալու արդարությունը, որի մասին այդքան շատ ու բարձր խոսվում է»։

դիտվել է 382 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am