Ծերուկն անտանելի է դառնում

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կալանավայրի անէությունից կրկին «հառնած» Վահան Շիրխանյանը հանդես է եկել երկրորդ նախագահին ուղղված բաց նամակով: Մի կողմ թողնելով այդ «հանճարեղ» տրակտատի մեջ տեղ գտած ակնհայտ տրամաբանական ու փաստացի հակասություններն ու միտումնավոր խեղաթյուրումները, ինչը շատ բնորոշ է հեղինակի ապրած կյանքին և բարոյական սկզբունքներին, կարելի է արձանագրել մեկ իրողություն: Այն է՝ ոչ ոք ավելի նպատակային ձևով չէր կարող վարկաբեկել Վազգեն Սարգսյանի հիշատակը, քան սույն «գործիչը», ով նամակով փորձում է ներկայանալ իբրև հանգուցյալ սպարապետի մտերմագույն համախոհ կամ աջ ձեռքը: Եվ եթե այդպես է, ապա ի՞նչ արժե միայն Շիրխանյանի հետևյալ խոստովանությունը, երբ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակում նա մասնավորապես գրում է. «1998թ., 30 մարտի, նախագահական ընտրությունների 2- րդ փուլ: Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ: Իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41 տոկոս՝ խոստանախով վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով: Եվ իհարկե, ինչպես միշտ՝ խաբեցիր»: Ըստ էության, Շիրխանյանը սրանով խոստովանում է, որ Վազգեն Սարգսյանն ու ինքը եղել են 1998-ի նախագահական ընտրությունների կեղծման հիմնական դերակատարները: Եթե այդ ընտրություններն իսկապես կեղծվել են, ուրեմն միայն հիմնական կեղծարարը կարող է տեղյակ լինել, թե ով իրականում ինչքան տոկոս էր ստացել և ում վրա ինչքան գրվել: Բայց Շիրխանյանի հիշողությունը տվյալ կոնտեքստում հասկանալի պատճառներով «դավաճանում» է տիրոջը, քանզի Շիրխանյանը «մոռանում» է հիշատակել, որ 1998- նախագահական ընտրությունների ժամանակ ինքն անմիջականորեն ընդգրկված էր Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբում և այդ ժամանակ ավելի շատ այնտեղ էր լինում, քան ՊՆ-ում: Հետևապես, ինքն ամենաանմիջական մասնակցությունն է ունեցել ընտրությունների կեղծմանը, եթե այդքան հավաստի գիտի,որ Քոչարյանը 59 տոկոս չէր ստացել, իսկ Կարեն Դեմիրճյանը ստացել էր 73 տոկոս: Այսպիսով, «նոր» Հայաստանի շատ «ժողովրդավար» և բյուրեղյա «ազնվությամբ» ամեն օր աչքի ընկնող ընտրյալ իշխանությունները բոլոր հիմքերը ունեն նամակի այս պարբերությունը հիմք ընդունելով համապատասխան տեղ վերադարձնել Շիրխանյանին, պարզաբանում պահանջել և բացահայտել ոչ միայն նրա այլև մյուս ընտրակեղծարարների անունները և բոլորին կանչել պատասխանատվության: Չէ՞, որ ամեն օր հայտարարվում է օրենքի երկիր կառուցելու տեսլականի մասին: Բայց իշխանությունները դա չեն անի, քանզի Շիրխանյանը Քոչարյանի վրա գործ է տալիս հենց օրվա վարչախմբին քծնելու մղումով: Չէ՞ որ հենց այսօրվա իշխանությունը բանտից ազատեց Շիրխանյանին, իսկ նա, ի դեպ, կալանքի տակ էր ահաբեկչությանը օժանդակելու մեղադրանքով: Եվ հենց օրվա իշխանությանը շնորհակալ լինելու մղումով է հիշյալ «գործիչը» թխել բաց նամակ կոչված վերոհիշյալ ողորմելի պամֆլետը: Նրա հրապարակած «փաստերին» , «մեղադրանքներին» և մեկնաբանություններին դեռ բազմաթիվ անդրադարձեր կլինեն, այդ թվում, հուսով եմ, իրադարձությունների անմիջական մասնակիցների կողմից ու Շիրխանյանի փչոցներին կտրվի արժանի պատասխան: Բայց ծերուկն իսկապես անտանելի է դառնում:  

դիտվել է 266 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am