Միգուցե հիշեք և գրեք նաև, թե ինչ էր անում Նաիրի Հունանյանը Թուրքիայում

Բաց նամակ Վահան Շիրխանյանին «Հարգելի» պարոն Շիրխանյան, իմ դաստիարակությունը թույլ չէր տալիս տարեցներին գամել անարգանքի սյունին, սակայն կյանքիս փորձով հասկացա, որ հարգանքն ապրած տարիների քանակով չէ, այլ մարդկային որակներով, ուստի խնդրում եմ՝ կարդացեք և միգուցե այդժամ հասկանաք սեփական գոյի ոչնչությունը։ Ու չնայած ամբողջովին հասկանում եմ ձեր նամակ գրելու դրդապատճառը, չէ՞ որ դուք այս պահին ազատության մեջ եք, ինչպես «Սասնա ծռեր» ահաբեկչական խումբը, մեղադրվում եք ահաբեկչության կազմակերպման և աջակցման մեջ ու մի քանի տարի հիվանդ ու մահամերձ ձևացաք աղվեսին հատուկ սուտմեռուկի սկզբունքով, սակայն Փաշինյանի իշխանությանը խոստում էիք տվել ազատության դիմաց կատարել իշխանական ցանկացած քմահաճույք և այս պահին կատարեցիք այն ծառայությունը, որ նշանակված էր ձեզ՝ որպես ազատության գին, այնուամենայնիվ, կանդրադառնամ ոչ թե ձեր գրելու դրդապատճառներին, այլ գրածի բուն նյութին։ Այս նամակում անդրադառնալու եմ ձեր գրառման միայն այն հատվածներին, որտեղ դուք սեփական անունից եք հանդես եկել և ստորաբար վկա չեք բերել զոհված սպարապետին։ 1. Ձեր «պայծառ», իսկ իրականում ծերունական մարազմով պատված մտքով կարող էր անցնել միայն, որ Ստեփանակերտում կամ հարակից գյուղերում հնարավոր էր 35000 մարդ տեղավորել պատերազմական գործողությունների թեժ շրջանում, և այսօր, քանի որ ձեր նկարագրածում այդ 35000-ի մեջ կային երեխաներ, հուսամ՝ այնքան պատվախնդիր կգտնվեք գտնել գեթ մեկ մարդու այդ 35000-ից, ով կփաստի ձեր խոսքերը։ 2. Եթե գրում եք, որ ընտրություններում կեղծիքներ են եղել, իսկ շարունակության մեջ մոռանում սկզբում գրածը և հայտարարում՝ իշխանության իրական լծակը Վազգենինն էր ու իր թիմինը, այդ թիմում էիք և Դուք, ուստի սա ինքնախոստովանական ցուցմունք է, քանի որ Դուք եք կեղծել ընտրությունները և Քոչարյանին դարձրել նախագահ։ 3. Դուք գրել եք, իբրև Քոչարյանն է դրդել Վազգենին դաշինք կազմել Դեմիրճյանի հետ։ Շարունակելով գրել եք, որ նա սարսափում էր այդ դաշինքից։ Հուսամ՝ ինքներդ հասկանում եք, որ անտրամաբանական է դրդել մարդու մի բանի, որից դու սարսափելու ես։ 4. Ինձ զարմացրեց նաև, որ Դուք, այդչափ աշխատելով պետական բարձր պաշտոններում, նույնիսկ ընկերոջ շիրիմն օգտագործելով հավակնել եք վարչապետի աթոռին և այդչափ տգետ եք։ Գրել եք՝ 1999-ին 137 մլն դրամ կորել է բյուջեից։ Ախր 1999-ի բյուջեն մոտավորապես 450-500 մլն դոլար էր, ինչպե՞ս կարող էր երկրի պետական բյուջեի գրեթե կեսը կորել։ Այնուհետև շարունակել եք բանսարկությունը՝ գրելով՝ իբրև 400 մլն դոլար Ռուսաստանի տված գումարը ևս բյուջե չի մտել։ Դուք ընթերցողներիս փորձում եք հիմարացնե՞լ։ Ինչպե՞ս կարող է պետությունից մեկ այլ պետության գումար գնալ և տեղ չհասնել։ Դուք կարծում եք՝ ռուսները կանխիկ էին տվե՞լ այդ գումարը։ 5. Խոսեցիք Հոկտեմբերի 27-ից, Նաիրի Հունանյանից, միգուցե հիշեք և գրեք նաև, թե ինչ էր անում Նաիրի Հունանյանը Թուրքիայում ոճրագործությունից մի քանի ամիս առաջ, այդ ի՞նչ հայ-թուրքական համերաշխության ծրագիր ունեին, և ո՞վ էր Նաիրին ֆինանսավորել Թուրքիա գնալու և այնտեղի քաղաքական ղեկավարության հետ հարցազրույցների ֆիլմ նկարելու համար։ 6. Սպանություններից խոսեցիք, միգուցե մտաբերե՞ք՝ ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում և ո՞ւմ կողմից սպանվեց ՊՆ ֆինանսական վարչության պետ Մավր Ավետիսյանը, որ հետո ձևակերպվեց ինքնասպանություն աշխատասենյակում, չէ՞ որ այդ տարիներին պաշտպանության փոխնախարարն էիք։ 7. Գրել եք նաև, որ Քոչարյանը ձեր հավատարիմ և կուռ թիմը մասնատեց առանց հասկանալու նույնիսկ, որ դրանով ինքներդ ձեզ եք վարկաբեկում՝ հայտարարելով, որ գրոշի համար պատրաստ եք եղել միմյանց դավաճանել։

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am