Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի. մենք ինչո՞վ ենք զբաղված

Պետական, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը հայտնում է արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների վերաբերյալ իր մտավախությունները:

Պետական, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը առաջին անգամ չէ, որ ահազանգում ու ներկայացնում է իր հիմնավորված մտահոգությունները ինչպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում ստեղծված վիճակի, այնպես էլ՝ Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգների վերաբերյալ:

Մասնավորապես այն, որ այսպես կոչված՝ «վերելակային հրադադարի» ժամանակահատվածն ադրբեջանական կողմն օգտագործել է ինչպես Հայաստան-Նախիջևան սահմանագոտում, այնպես էլ՝ Արցախ-Ադրբեջան շփման գծում իր դիրքերը բարելավելու համար:

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այդ խնդրին՝ Դավիթ Շահնազարյանը նկատեց. «Ուզում եմ հիշեցնել իշխանություններին, որ երբեք հաջորդ պատերազմը նման չի լինում նախորդ պատերազմին: Դա իշխանությունները պետք է նկատի ունենան:

Եվ մի մտավախություն էլ ասեմ, խնդրում եմ՝ մանրամասնող հարց չտալ:

Հայաստանի ներկայիս իշխանությունների մոտ ծագել են լրջագույն խնդիրներ՝  Հայաստան զենք ներկրելու հարցերում: Լրջագո՛ւյն Եվ քաղաքական խնդիրներ են դրանք, այլ ոչ թե՝ տեխնիկական կամ ֆինանսական: Հույս ունենք, որ կկարողանան լուծել, որովհետև խնդիրները լուրջ են: Առայժմ, ինչ ասացի, դրանով սահմանափակվենք»:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ վիճակին, մասնավորապես, վերջին միջնորդական ակտիվացմանը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը և զուգահեռ զարգացումներին, ապա Դավիթ Շահնազարյանի դիտարկումները բավականին խիստ են. «Հայաստանի ղեկավարությունը, տվյալ դեպքում՝ վարչապետն ու ԱԳ նախարարը, քանի որ նրանք են զբաղվում այդ հարցով, ըստ էության, պատրաստ չեն այդ բանակցություններին:

Ես ընդգծել եմ, ավելորդ չէ մեկ անգամ ևս նշել, որ այն, ինչ տեղի է ունեցել բանակցային գործընթացում վերջին 11 ամիսների ընթացքում, դա Ադրբեջանի կողմից լրջագույն դիվանագիտական նվաճում է եղել: Եթե ընդհանրապես փորձենք համեմատել հակամարտության բանակցային  գործընթացի ողջ պատմության հետ, հավանաբար, 1996 թվականի Լիսաբոնից հետո նման մեծ հաջողություն նրանք չէին ունեցել: Նրանց հաջողվեց օրակարգից հանել իրենց համար, մեղմ ասած, շատ տհաճ հարցը՝ կապված շփման գծում միջոցառումների հետ: Դա այսպես կոչված՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի օրակարգն էր: Ընդ որում, կարծես թե դա հաջողվեց, ոչ թե իրենց ջանքերով, այլ ավելի շատ Հայաստանի «ջանքերով», հասկանալի է՝  վերջին դեպքում բացասական իմաստով եմ ասում՝ ջանքերով»:

Առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման հետ կապված Sputnik Արմենիայի զրուցակիցն ընդգծում է այն հանգամանքը, որ Հայաստանը չի ներկայացնում բանակցային իր հայեցակարգը: Դավիթ Շահնազարյանը հայտարարում է, որ Հայաստանի վարչապետն ու ԱԳ նախարարը ընդհանրական հայեցակարգ չունեն, անընդհատ իրարամերժ հայտարարություններով են հանդես գալիս: «Եվ արդյունքում հիմա ստացել ենք մի վիճակ, որ  Փաշինյանը շատ մոտ ժամանակներս գնալու է Ալիևի հետ հանդիպման, բայց այն տեսակետը, թե ինչ բանաձևով է Հայաստանը բանակցելու, մինչև հիմա գոյություն չունի, չեն արտահայտել»,-նշեց մեր զրուցակիցը:

Դավիթ Շահնազարյանի բնորոշմամբ՝ ՄԽ համանախագահների մարտի 9-ի հայտարարությունը, մեղմ ասած, շատ սառը ցնցուղ էր: «Հայաստանի իշխանություններն արդյոք հասկացե՞լ են իրավիճակի լրջությունը, և պատրա՞ստ են արդյոք վերցնել պատասխանատվության այդ ողջ ծանր բեռը և գնալ ռացիոնալ բանակցությունների՝ մշակած ունենալով բանակցությունների թե՛ մարտավարությունը, թե՛ ռազմավարությունը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ձևավորվել է մի կացություն, երբ Հայաստանի դիրքորոշումը անհասկանալի է միջազգային հանրության ներկայացուցիչներին:

«Մի հատված կա, հատկապես զինվորականության մեջ, որ ասում են՝ դե լավ,  բանակցությունները կարևոր չեն: Ո՛չ, դա այդպես չէ: Դա չափազանց կարևոր է: Սա ռազմաճակատի վիճակից և նույնիսկ ռազմական գործողությունների արդյունքից ոչ պակաս կարևոր է, որովհետև մենք հայտնվել ենք շատ վատ վիճակի մեջ: Մենք անհասկանալի ենք միջնորդների համար, անհասկանալի ենք միջազգային հանրության համար: Եվ, ինչպես ասացի, ըստ էության, հիմա մենք միջազգային հանրության հետ չենք, այս պահին միջազգային հանրությունն ավելի շատ Ադրբեջանի հետ է: Եվ, եթե 2016 թվականի ապրիլյան քառօրյայի ժամանակ միջազգային հանրությունը պասիվ հայկական կողմերին էր սատարում, ընդգծում եմ՝ պասիվ, ապա՝ ապագա պատերազմում, այսօրվա վիճակից ելնելով, ես լուրջ մտավախություն ունեմ, որ այդպես չի լինի: Իսկ որ պատերազմն անխուսափելի է, դրանում, կներեք, ես կասկած չունեմ»,-շեշտեց Դավիթ Շահնազարյանը:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am