«Politik.am» կայքի խմբագիր Բորիս Մուրազին մի քանի օր առաջ կայքում հրապարակման հետքերով անմիջապես ոստիկանապետ Վալերի Օսիպյանի կողմից հեռախոսազանգ է ստացել, այսօր էլ նրա պնդմամբ, ոստիկանության «ֆեյք» օգտատերերը սպառնում են իրեն ու իր ընտանիքի անդամներին։
«Մի քանի օր առաջ Նարեկ Սարգսյանի (գտնվում է հետախուզման մեջ) և Վալերի Օսիպյանի մասին հոդված էինք հրապարակել։ Դրանից հետո ոստիկանությունը փորձում է տարբեր պաշտոնյաների, նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների և նաև քրեական հեղինակությունների միջոցով նյութը կայքից հանել տալ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մուրազին։
Հրապարակումը կայքից չի հեռացվում, սակայն ոստիկանությունում, փաստից անհանգիստ, հրապարակման օրը կեսգիշերին, Մուրազիի փոխանցմամբ, ոստիկանապետ Օսիպյանն է անձամբ զանգահարում իրեն։
«Ես իրեն բացատրում եմ, որ ինքն իրավունք չունի կեսգիշերին զանգահարել ինձ, անձամբ քննարկել մամուլի հետ կապված հարցեր։ Ինձանից հետաքրքրվում էր՝ ո՞վ է այդ հրապարակումն արել, ո՞վ է դրա պատվիրատուն։ Խնդրեց՝ չխանգարել իրենց աշխատել։ Ես իրեն ասացի, որ իրեն հեղինակազրկում է այս վարքը», - ներկայացրեց Մուրազին։ Այդուհանդերձ, զրույցի ընթացքում, խմբագրի խոսքով, Օսիպյանը չի հերքել այն, որ իր հորդորով որոշ անձինք զանգահարել ու խնդրել են հեռացնել հրապաարկումը։
Ոստիկանության կողմից միջնորդավորված հարձակումը, ըստ լրատվամիջոցի ներկայացուցչի, շարունակվել է նաև այսօր, երբ գրվել է Օսիպյանի հնարավոր պաշտոնանկության մասին։
«Ոստիկանության ֆեյքերը գրում են՝ ուշադիր ընտանիքիդ, կնոջդ համար, իրանց հետ ժամանակ անցկացրու, քեզ քիչ մնաց, հրապարակում են կնոջս ու երեխայիս նկարները։ Այդ ֆեյքերը սպասարկում են ոստիկանությանը, նրանց էջերում միայն ոստիկանապետի մասին տեղեկություններ են։ Եթե ոստիկանապետը իրեն թույլ է տալիս գիշերը զանգահարել լրատվամիջոցի ներկայացուցչին, ապա նա ֆեյք էլ կարող է ունենալ ու նրանց հրահանգել գործել ուղղորդված։ Այս քայլը մարդկային սահմաններից դուրս է, ես չեմ անցել երբեք այդ սահմանները և նրա ընտանիքի մասին ոչինչ չեմ գրել։ Սա շատ վատ տեղ տանող ճանապարհ է», - նշեց Բորիս Մուրազին
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը