«Դժգոհության ալիք կա, և վտանգավոր է, եթե վարչապետն այդ մասին տեղյակ չէ». Գևորգ Գորգիսյան

Դժգոհության ալիք կա, և վտանգավոր է, որ վարչապետն այդ մասին տեղյակ չէ, «Ազատության» հետ զրույցում շեշտեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ ասուլիսում հնչեցրած պնդումներին: «Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա, և ես սա ասում եմ որպես արձանագրում, և մենք առաջիկա հինգ տարիներին կտեսնենք՝ Հայաստանում հասունացող դժգոհության ալիք կա՞, թե՞ չկա», - երեկ հայտարարել էր վարչապետը: «Դժգոհության ալիքը կա, և վտանգավոր է, եթե վարչապետը այդ մասին տեղյակ չէ», - ասաց Գորգիսյանը՝ շարունակելով․ - «Հիմա քննարկվում է, մասնավորապես, Հարկային օրենսգիրքը, որի հետ կապված բազմաթիվ դժգոհություններ կան: Հենց հիմա Ազգային ժողովում քննարկվում են Գրավատների մասին օրենքում փոփոխություններ, որի հետ կապված՝ հասարակությունը կրկին ունի տարբեր դժգոհություններ: Մենք ամեն օր ստանում ենք բողոք-նամակներ, հանդիպում ենք քաղաքացիների հետ, որոնք տարբեր ոլորտներից և հիմնականում պետական կառույցների հետ առնչվելուց ունեն տարբեր խնդիրներ, և էս ամենին պետք է ընթացք տրվի, և պետք է էս ամենով զբաղվեն»: «Ազատություն»․ - Այսինքն, այդ դժգոհության ալիքը կա: Գևորգ Գորգիսյան․ - Իհարկե: Օրումեջ, կարելի է ասել, կառավարության դիմաց ցույցեր են արվում, քաղաքացիները՝ տարբեր ձևերով: Լավ է, որ քաղաքացիները սովորել են իրենց դժգոհությունը արտահայտել, այլևս միայն խոհանոցում սուրճի բաժակի շուրջ այդ դժգոհությունը չի մնում, բայց դա պետք է նաև լսողներ լինեն: Որովհետև հեղափոխությունից հետո իրավիճակը փոխվել է, բայց օրենսդրական դաշտը մնացել է նույնը: «Ազատություն»․ - Այսինքն, կարո՞ղ ենք արձանագրել, որ քաղաքացիները, Ձեր համոզմամբ, դեռևս չեն զգում իրական փոփոխություններ իրենց կյանքում՝ հեղափոխությունից հետո: Գորգիսյան․ - Դա փաստ է, որովհետև ամենօրյա շփումները մեր քաղաքացիների հետ դա են ցույց տալիս: Մարդկանց մոտ սպասելիքները շատ մեծ էին: Գործարարների ենք հանդիպում, ասում են՝ «մենք բոլորին բռնեցինք գրանցեցինք, ինչպես կառավարությունը պահանջել էր, և հիմա մենք ունենք խնդիր, որովհետև մենք սպասում ենք, որ գոնե Հարկային օրենսգիրքը կփոխվի, մեր հարկային բեռը կփոքրանա, որովհետև հիմա մենք փակման եզրին ենք»: Գոնե գազի գինը, հոսանքի գինը կիջնի ինչ-որ ձև, որը նաև մինչև հեղափոխությունը խոստացվում էր: Եվ այդ ամենը չի արվում, շատ բարձր ակնկալիքներ են ձևավորել, և հիմա շատ վտանգավոր է, որ այդ ակնկալիքների գոնե մի մասը, գոնե, էսպես, տենդենց, որ դրանք ինչ-որ մի փուլում կյանքի են կոչվելու, եթե հասարակությունը չտեսնի, շատ լուրջ դեպրեսիայի վտանգի առաջ ենք մենք կանգնելու: «Լուսավոր հայաստան» խմբակցության քարտուղարի համոզմամբ՝ անցած մեկ տարվա ընթացքում չկա նաև համակարգային պայքար կոռուպցիայի դեմ, թեև ընդունվեց հակակոռուպցիոն մարմին ստեղծելու մասին օրենքը, սակայն այն այդպես էլ չստեղծվեց: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ կոռուպցիայի դեմ պայքարն այսօր հատվածային բնույթ է կրում: «Ազատություն»․ - Համակարգային պայքար կոռուպցիայի դեմ Դուք չեք տեսնում: Գորգիսյան․ - Դեռ չկա, չեմ տեսնում ո՞րն է, չկա համակարգային պայքարը դրա դեմ: «Ազատություն»․ - Իսկ այս զգուշացումները՝ վարչապետի մակարդակով, որ «որևէ մեկին չի ներվելու, բերեք, գումարները, գողացածը հետ տվեք, միևնույն է՝ գալու ենք ձեր հետևից»: Գորգիսյան․ - Ինչպե՞ս բերեն գողացած գումարները հետ տան, նայեք, դրա մեխանիզմներ չկան: Այսինքն՝ չկա ինչ-որ մեխանիզմ, ինչ-որ․․․ «Ազատություն»․ - Օրինակ՝ «Գոլդեն Փելես»-ը Արմեն Ավետիսյանը հայտարարեց, որ պատրաստ է ետ տալ: Գորգիսյան․ - Արդյո՞ք դա բավարար է, արդյո՞ք դրանից հետո երաշխավորված է, որ նա այլևս քրեական հետապնդման չի ենթարկվելու որոշ չարաշահումների համար, կաշառակերության՝ չկա ոչ մի երաշխիք: Այսինքն՝ էդ հայտարարությունները չպետք է ուղղակի հայտարարություններ լինեն, պետք է մեխանիզմներ լինեն: Մեր կառավարությանը հիմա պակասում է կոնկրետությունը, այսինքն՝ միշտ արվում են քաղաքական հայտարարություններ, բարի կամքի հայտարարություններ, բայց դրանք կյանքի կոչելու կոնկրետ մեխանիզմներն են բացակայում: Մարդը գործարար է, իրեն ասել են՝ «պետք է էսքան վճարես սրան, էսքան վճարես սրան, ստեղ կոռուցիա, ընդեղ կոռուպցիա, որ կարողանաս գոյատևել», մարդը արել է: Բայց հիմա մենք պե՞տք է արդյոք բոլոր գործարարներին բանտարկենք, և տնտեսությունը լուրջ վնասներ կրի, թե՞ պետք է տանք հնարավորություն, որ իրենք ինչ-որ ձև փոխհատուցեն հասարակության ու պետության դեմ կատարած իրենց․․․ «Ազատություն»․ - Կարծես թե այդպես էլ արվում է: Գորգիսյան․ - Դե ինչպե՞ս՝ բայց դա չպիտի լինի հատային, չպիտի լինի կամայական մոտեցումները, դրա համար պետք է լինեն կոնկրետ մեխանիզմներ, պետք է կոնկրետ ֆիքսվեն խաղի կանոններ, որ «խաղի կանոնները այս են՝ արեք ու շարունակեք աշխատել»: «Ազատություն»․ - Բաց, թափանցիկ: Գորգիսյան․ - Բաց, թափանցիկ, այո:

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am