Լիդիան. Կառավարության գործողությունները և անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորված արշավի մաս են

Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ Ընկերությունը (LYD.TO) տեղեկացրել է, որ  Հայաստանի կառավարությունը սկսել է Ամուլսարի ծրագրի երրորդ աուդիտը՝ Ծրագրի ազդեցությունը ջրային ռեսուրսների, երկրաբանության, կենսաբազմազանության և ջրի որակի վրա գնահատելու համար: 2018թ.-ի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը հայտարարեց Ամուլսարի ծրագրի՝ ջրային ռեսուրսների վրա հնարավոր ազդեցություններն ուսումնասիրելու համար երրորդ կողմի անկախ աուդիտ պատվիրելու մասին: Այժմ աշխատանքների շրջանակը նաև ընդգրկում է Ընկերության ԲՍԱԳ և ՇՄԱԳ փաստաթղթերի ուսումնասիրությունները: Սա, չնայած այն հանգամանքին, որ Ընկերության ՇՄԱԳ փաստաթուղթը նախկինում արդեն իսկ հաստատվել է Հայաստանի կառավարության  կողմից՝ համաձայն ՀՀ օրենսդրության բոլոր պահանջների՝ մինչև Ամուլսարում շինարարական աշխատանքների մեկնարկը: ELARD-ը ընտրվել է Հայաստանի կառավարության կողմից որպես խորհրդատվական ընկերություն՝ գնահատումն իրականացնելու համար: Ակնկալվում է, որ ուսումնասիրությունները կտևեն մոտ 12-16 շաբաթ: 2019թ.-ի փետրվարին Հայաստանի կառավարությունը հատկացրեց 396,900 ԱՄՆ դոլար՝ երրորդ աուդիտի ֆինանսավորման համար, և երեկ հայտարարեց, որ աուդիտը մեկնարկել է: Լիդիանի Նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարրելոն նշում է,- «Մենք համագործակցել ենք 2018թ.-ի հունիսից ի վեր ճանապարհների շրջափակումից հետո Հայաստանի կառավարության նախաձեռնած նախորդ երկու աուդիտների շրջանակներում և կաշխատենք նաև ELARD-ի հետ, որը ինչպես ներկայացվում է կառավարության կողմից, իրականացնելու է վերջին աուդիտը: Միևնույն ժամանակ մենք աշխատելու ենք Հայաստանի կառավարության կողմից օրենքի գերակայությունը վերականգնելու ուղղությամբ, որպեսզի Լիդիանը հնարավորություն ստանա մուտք գործելու Ամուլսարի տարածք և վերսկսելու շինարարական և բնապահպանական աշխատանքները՝ երրորդ աուդիտին զուգահեռ: Չնայած մինչ այսօր մեր բոլոր ջանքերին և երկրում ճանապարհների ապօրինի շրջափակման այլ դեպքերի նկատմամբ ներկայիս կառավարության անհանդուրժողականությանը, Լիդիանի կողմից շինարարական աշխատանքների վերսկսումը շարունակում է  խոչընդոտվել: Հայաստանի կառավարության գործողությունները և անգործությունը Հայաստանում Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորված արշավի մաս են կազմում: Որևէ այլ ընկերություն Հայաստանում չի ենթարկվել երեք աուդիտի՝ 2018թ.-ի հունիսից սկսած և զրկված չի եղել իր գործունեությունը շարունակելու հնարավորությունից»: Ընկերությունը չի ընդունում երրորդ աուդիտ անցկացնելու անհրաժեշտությունը կամ իրավական հիմքը: Հայաստանի կառավարությունն արդեն իսկ հաստատել է Ամուլսարի ծրագրի համապատասխանությունը Հայաստանի բնապահպանական պահանջներին՝ հաստատելով ծրագրի ՇՄԱԳ-ը: Լիդիանը, հիմնվելով այս հաստատման վրա, Հայաստանում արդեն կատարել է հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ:

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am