Կոռուպցիոն չարաշահումներ Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոցում, մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում

Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել «Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: Մասնավորապես ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում ստացված օպերատիվ տվյալների առթիվ նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ «Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 1996թ. հոկտեմբերից մինչև 2014թ. հուլիս ընկած ժամանակահատվածում դպրոցում որպես էլեկտրիկ-փականակագործ աշխատանքի է ընդունել հարազատ եղբորը: Եվ չնայած վերջինս աշխատանքի չի հաճախել, պարբերաբար բացակայել է ՀՀ-ից, տնօրենի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով նրան նշված ժամանակահատվածում որպես աշխատավարձ հաշվարկվել և վճարվել է ընդհանուր շուրջ 3.529.368 ՀՀ դրամ գումար: Նմանատիպ դեպք է տեղի ունեցել նաև «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում: Մասնավորապես ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում ստացված հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում, որպես անէզթեզիոլոգ և մանկաբարձ գինեկոլոգ, հրամանագրել է երկու անձանց, որոնցից մեկը 2010-2014թթ., իսկ մուսը 2013-2017թթ. ընթացքում հանդիսանալով կենտրոնի աշխատակիցներ, աշխատանքի չեն ներկայացել: Չնայած այդ հանգամանքին՝ նրանց անվամբ 2013թ.-ից դուրս է գրվել և փոխանցվել ընդհանուր 2.565.790 ՀՀ դրամ աշխատավարձ: Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ կենտրոնի կանանց կոնսուլտացիայի մանկաբարձների՝ ամենամյա արձակուրդում գտնվելու ժամանակահատվածներում փոխարինողներ են նշանակվել ծնարանի 4 մանկաբարձներ: Վերջիններս, որպես փոխարինողներ, երբևէ աշխատանքի չեն ներկայացել, սակայն 2016-2017 թթ. դրա համար ստացել են աշխատավարձ, որն ընդհանուր կազմել է 518.001 ՀՀ դրամ: Այդպիսով ընդհանուր առմամբ առերևույթ տեղի է ունեցել կենտրոնի միջոցներից ընդհանուր 3.083.791 ՀՀ դրամի չափով վատնում: Բացի այդ, նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ կոնտրոնի աշխատակիցներից մեկը 2006-2016թթ. ընկած ժամանակահատվածում իր աշխատավարձի 10-30 տոկոսը՝ մոտ 1.000.000 ՀՀ դրամ գումարի չափով, կենտրոնի հաշվապահի միջոցով և տնօրենի պահանջով տվել է վերջինիս՝ վերադասի կողմից ստուգումներ չկատարելու պատճառաբանությամբ: Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են հանցվոր արարքների հատկանիշներ և անհրաժեշտ է նշված հանգամանքները պարզել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության միջոցով, երկու դեպքերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից հարուցվել են քրեական գործեր: «Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի վերաբերյալ դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am