Մարտի 23-ին կառավարությունը քայլելու է

 «Մարտի 23-ին լինելու է համապետական շաբաթօրյակ,որն  ունի «Մաքրել Հայաստանն աղբից» կարգախոսը։ Քանի որ դա հնարավոր չէ անել մեկ շաբաթօրյակի միջոցով, գործընթացը լինելու է շարունակական․ ամեն ամսվա մեկ օր լինելու է մաքրության օր։ Նպատակն է՝ ՀՀ քաղաքացուն հաղորդել գաղափարը և սովորեցնել նրան իր տան բակում, շքամուտքում չթողնել աղբ ու այն բարձրացնել։ Քաղաքացին պետք է  գիտակցի, որ  տանից դուրս ևս հոգածության ենթակա տարածք գոյություն ունի։ Այսինքն՝ բոլորս հոգածությամբ ենք վերաբերվում մեր բնակարաններին, բայց դրանից դուրս պատկերն այլ է, բնակարանում տիրում է մաքրություն, դրանից դուրս՝ շքամուտքին, մեր քաղաքացին վերաբերվում է որպես օտար տարածքի»,-մամուլի ասուլիսին հայտարարած տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նկատեց, թե

Շաբաթօրյակին մասնակցելու է 125-150 հազար քաղաքացի, այդ օրը կաշխատի 1700 միավոր տեխնիկա, կփակվի 6 աղբանոց և շուրջ 447 աղբակույտ: «Հայաստանում կա 339 աղբանոց, որոնցից ոչ մեկը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին: Սրանք լոկալ աղբանոցներ են, հաճախ փորված են համայնքապետի հայեցողությամբ, երբեմն ծածկվում են, երբեմն՝ ոչ: Իհարկե, կան նաև սովորույթով հաստատված աղբանոցներ, որոնք մոտակա ձորակներն են և բոլոր հնարավոր տեղերը, որոնք աչքից հեռու են, և այնտեղ հնարավոր է թաքցնել աղբը»,- ասաց նախարարը։ «2018-ի հեղափոխությունը նաև մտածողության հեղափոխություն էր, և այստեղ ևս կա կարծրատիպերի կոտրման խնդիր։ Սրա համար, ըստ նախարարի,  պետք է հասկանալ, որ Հայաստանում յուրաքանչյուր ծառ, թուփ, այգի յուրաքանչյուրիս տարածքն է։ Այս պարագայում ունենալու ենք այլ իրողություն, այլ քաղաքներ ու համայանքներ։ Սա Հայաստանի Հանրապետության անձնագիրն է։ Ես անձամբ  յուրաքանչյուր համայնք այցելելիս այնտեղ բնակվող քաղաքացու ինքնագիտակցության մակարդակի մասին պատկերացում եմ  կազմում  համայնքի մաքրության աստիճանից։Երբ խոսում ենք, որ Հայաստանում կազատվենք աղբից, շատերն այստեղ հասկանում են լոկ բառեր։ Ոչ, այստեղ կա խոր իմաստ, և սրանից բխում է, որ քաղաքացին իրական իրավատեր է այն պարագայում, երբ Հայաստանի յուրաքանչյուր տարածքի նկատմամբ ունի հոգածություն»,- ասաց Պապիկյանը։ Նախարարի խոսքում մի փոքր երկիմաստություն կար, թե արդյոք խոսքը միայն ֆիզիկակա՞ն աղբի մասին է, թե՞ այլ «մատերիաների մասին»։  

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am