Ինչու է վարչապետը խորհուրդ տալիս կով, ոչխար պահել

Մեր վիճակագիրները հնարավոր ամեն ինչ հաշվարկում են: Այս ամսին ամեն տարի հրապարակվում է «Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը»հաշվետվությունը: Այն վիճակագրական լավագույն չափորոշիչներով կազմված փաստաթուղթ է, ուր երկրում առկա գյուղկենդանիների քանակը ներկայացվում է մի քանի չափանիշներով: Նախ՝ քանակը ներկայացվում է ըստ առևտրական կազմակերպությունների և բնակչության տնտեսությունների: Հետո տվյալները ներկայավում են ըստ մարզերի, և որ ամենակարևորն է՝ բոլոր տեսակի կենդանիների դեպքում առանձին տրվում է այդ տեսակի մայրական կազմի ծավալը: Սա, բնականաբար, հնարավորություն է տալիս կանխատեսել թե՛ անասնապահության տվյալ ոլորտի նկատմամբ առևտրային կազմակերպությունների ու թե՛ գյուղացիական տնտեսությունների մոտեցումը: Հետևաբար, կարելի է կանխատեսել գնային տատանումները մսամթերքի շուկայում: Այս ոլորտում գյուղացիները պետական ու ոչ պետական մասնագիտական խորհրդատվություն, որպես կանոն, չեն ստանում: Ուստի գյուղկենդանիների գլխաքանակի վիճակագրությանը հետևողը կարող է տեսնել հետևյալը. եթե, ասենք, շուկայում բարձր է խոզի մսի գինը, ապա հաջորդ երկու-երեք տարվա ընթացքում խոզի գլխաքանակը կտրուկ ավելանում է` անխուսափելիորեն հանգեցնելով մսի գնանկման, և այդպես շարունակ: Ամենատարօրինակն այն է, որ այս օրինաչափության թակարդն ընկնում են նաև խոշոր անասնապահական (կամ ֆերմերային) տնտեսությունները: Այսպես, 2016-ի ցածր գները ներքին շուկայում և արտահանման բացված եզակի հնարավորությունը հանգեցրին նրան, որ տավարի գլխաքանակն անցած տարվա սկզբին նվազել էր 10 տոկոսով: Իրավիճակը հարահոս շարունակվեց նաև 2018-ին: Հիմա արդեն հրապարակվում է, որ անկումը շարունակվել է: Նախորդ տարվա համեմատ՝ կովերի գլխաքանակը եկրում նվազել է համարյա 5 տոկոսի չափով: Ընդ որում, խոշոր տնտեսություններում նվազումը շատ ավելի բարձր է՝ 11 տոկոս, իսկ գյուղացիական տնտեսություններում` 4.8: Արդյունքը աննախադեպ բարձր գներն էին: Իհարկե, վերջին մեկ-մեկուկես ամսում ներմուծված (հիմնականում՝ բելառուսական) մսի հաշվին հաջողվեց նվազեցնել տավարի մսի գինը ներքին շուկայում: Նույն «հնարքն» աշխատեց նաև խոզի մսի պարագայում: Խոզը միակ կենդանին է, որի գլխաքանակը աճ է գրանցել 2018-ին` համարյա 19 տոկոս: Խոշոր տնտեսությունների համար ավելի հեշտ էր հաշվարկելը, որ 5–տոկոսանոց անկումից հետո այս մսամթերքի գինը շուկայում կաճի, և տարվա համար նրանք մոտ 30 տոկոս աճ գրանցեցին: Իսկ գյուղացիական անհատական տնտեսությունները` 17,5: Բարդ չէ ենթադրելը, որ մսի այս տեսակի գնանկումը հանգեցնելու է գլխաքանակի կրճատման: Որովհետև չկան շուկայական նման տատանումները մեղմող համակարգեր. գյուղացին ու գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունները մենակ են դիմակայելու թե՛ շուկայական տատանումներին, թե՛ ներկրումների արդյունքում արդեն ձևավորված գնանկմանը: 2018-ի սկզբին մոտ 9 տոկոսով պակասել էր ոչխարների գլխաքանակը մեկ տարվա ընթացքում: Կրճատման տեմպը պահպանվեց նաև անցած տարի` այս անգամ արդեն 3,5 տոկոսի չափով: Առտրային տնտեսությունները 6.2 տոկոսով, գյուղացիականները` 3.5: Հնարավոր է, որ անկում արձանագրող այս թվերը հրապարակելուց առաջ նախապես դրվել են վարչապետի սեղանին: Չեմ բացառում, որ այս թվերը տեսնելուց հետո է վարչապետը ամեն անգամ որևէ գյուղացու հետ հանդիպելիս «համոզում» կով, ոչխար պահել: «Համոզելու» գործն, իհարկե, ոլորտի պրոֆեսիոնալ մենեջերների մոտ ավելի լավ կստացվեր: Բայց հայտնի բան է` մենք գյուղնախարարություն չունենք: Իսկ մասնագիտական խորհրդատվությունը վիճակագիրներին ոչ վստահել է պետք, ոչ հանձնարարել: Նրանք ընդամենը «սառնասրտորեն» արձանագրում են, որ գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններում (պարզ ասած՝ գյուղկենդանիների բուծմամբ զբազվող խոշոր տնտեսություններում) այդ կենդանիների գլխաքանակը պակասում է: Ոլորտը դառնում է ոչ հրապուրիչ խոշոր տնտեսվարողների համար: Ավելին՝ դատելով վարչապետի ու գյուղացիների զրույցներից՝ անասնապահությունը նույնիսկ գյուղում ապրողների համար հրապուրիչ չէ: Տնտեսական իմաստով, իհարկե: Գյուղկենդանիների գլխաքանակը Հայաստանում Արա Գալոյան Տնտեսական մեկնաբան  

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am