Սա այն դեպքն է, երբ տեղին է օգտագործել «Քո լեզուն քո թշնամին է» ձևակերպումը

Նիկոլ Փաշինյանն ասուլիս է տվել։ Նա շատ լավ հասկանում է, որ ամեն օր որևէ քարոզչական ակցիա պետք է անի, քանզի արդյունքներ չկան, ու պետք է տեսարաններ ապահովել։ Ասուլիսը այդ տեսարաններից մեկն էր, բայց ստացվեց ինչպես միշտ, այսինքն՝ վատ: Սա այն դեպքն է, երբ տեղին է օգտագործել «Քո լեզուն քո թշնամին է»ձևակերպումը: Փաշինյանի մոտ քարոզչական հարցն այնքան սուր է դրված, որ նա նույնիսկ իր ընտանիքի անդամներին է ներգրավում գործընթաց։ Ուրիշ վստահելի մարդ նա չունի ու շատ լավ հասկանում է, որ թիմակիցներն ունեն զրո պատասխանատվություն և զրո կարողություն որևէ ձևով իրեն օգնելու, բայց ինքն է ընտրել այդ ճանապարհը և պետք է աշխատի հրշեջի մոդելով: Ինչ վերաբերում է ասուլիսի ժամանակ հնչած պատասխաններին ու մտքերին, ապա դրանք շուլուխի ոլորտից են, կամ էլ նոր հարցեր են առաջացնում։ Ասուլիսը նաև յուրօրինակ ինքնախոստովանություն էր: «Կիքսերի», «լյափսուսների» և կազուսների պակաս չկար: Եվ այսպես. 1.Ըստ Փաշինյանի՝ խողովակներն ունեն ինչպես մտնելու, այնպես էլ դուրս գալու առանձնահատկություն։ Սա շուլուխի ու թրոլլինգի սիրահարների համար թեմա բացեց: Նրա այդ միտքը նման է Փաշինյանի թիմակից Լենա Նազարյանի հայտնած այն խոսքին, ըստ որի՝ կանայք ծննդաբերելու առանձնահատկություն ունեն: 2.Ալիևի հետ ոչ թե բանակցելու եմ, այլ երկխոսելու։ Սա «կռուտիտի» դրսևորում էր։ Իրականում Փաշինյանն Արցախի հարցով ամիսներ շարունակ բանակցել է Ալիևի հետ ու հիմա էլ շարունակելու է բանակցել, ընդ որում՝ իր կողմից բազմիցս քննադատված փաստաթղթի շրջանակներում: Այլ հարց է, որ նա միգուցե չի հասկանում, որ բանակցում է ու միայն վերջում է դա զգալու, բայց արդեն ուշ է լինելու: Ի դեպ, Փաշինյանը կրկնեց այն միտքը, որ չի գնում լեզվակռվի, այլ գնում է Արցախի հարցով մյուսներին լսելու։ Նրա ամենախնդրահարույց ու մտահոգիչ ձևակերպումն այն է, որ նա ներկայացնում է Ալիևի դիրքորոշումը Արցախի հարցում (ըստ այդմ՝ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում), ու չի ասում, որ ինքը բացառում է Արցախի ներառումը Ադրբեջանի կազմ, այսինքն՝ դեմ է Ալիևի այդ դիրքորոշմանը։ Նա ընդամենն ասում է, որ գնում է մյուսներին լսելու։ Փաշինյանը նաև ցույց տվեց, որ բացարձակապես չի տիրապետում խնդրին, քանզի մանկապատանեկան հարցադրումներ էր հնչեցնում թեմայի վերաբերյալ։ Նրա «կռուտիտի»բուն իմաստը պատասխանատվությունից խուսափելու նպատակ է հետապնդում: 3.Նախորդ տարվա օգոստոսին Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ «Մարտի 1»–ի գործն ամբողջությամբ բացահայտված է։ Այսօրվա ասուլիսի ժամանակ նա «կռուտիտ» եղավ, որից կարելի է եզրակացնել, որ ամիսներ առաջ պարզապես ֆռռացրել է հանրությանը: Պարզվեց, որ «գործը բացահայտված է» ասելով Փաշինյանը նկատի ունի այն հանգամանքը, որ, իբր, պարկուճ է փոխվել, ու դրա համար 10 զոհի հետ կապված հանգամանքը չի բացահայտվում։ Այսպիսով, հերթական անգամ ապացուցվեց, որ Ռոբերտ Քոչարյանի մասով պարզապես գործ ունենք քաղաքական հետապնդման հետ. ի՞նչ կապ ունի Քոչարյանը ենթադրյալ պարկուճափոխության հետ: 4.Փաշինյանը հենց տաքանում է, սկսում է քաղաքական նշանակության գործերի ու դատավարության հետ կապված դետալիզացված բաներ ներկայացնել՝ ակամայից ցույց տալով, որ անձամբ է ՀՔԾ-ին ցուցումներ ու հրահանգներ տալիս, բայց հենց զգում է, որ չափն անցնում է, սառում է ու հայտարարում, որ ինքը դատարաններին ու հարուցված գործերին չի միջամտում։ Այսօր էլ այդպես եղավ։ 5.Փաշինյանը շարունակում է մնալ էժանագին սենսացիաներ փնտրող թերթի գլխավոր խմբագրի կարգավիճակում, քանզի անում է մերկապարանոց ու անհիմն հայտարարություններ և հնչեցնում գնահատականներ, որոնք որևէ ձևով չի կարող ապացուցել։ Նա այսօր ասուլիսի միջոցով շարունակում էր պոպուլիզմը և հանրահավաքը։ 6.Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ կիրառելու է մեղավորության կանխավարկածը, ինչով շատ բացասական ազդակ հաղորդեց պոտենցիալ ներդրողներին ու կանխանշեց մեր տնտեսության մեջ բացասական զարգացումները: Նա նաև խոստովանեց, որ իշխանության ներսում կան պետության փլուզմանը դիմադրողներ, սակայն ինքը գնալու է իր պատկերացրած, այսինքն՝ փլուզման ճանապարհով: 7.Պարզվում է, որ պետական ինստիտուտները Փաշինյանը փոխարինել է ընտանեկան հավաքույթների ինստիտուտով: Այդ հավաքների տպավորությամբ է նաև ելույթներ գրում ու որոշումներ ընդունում՝ լսելով կնոջը, տղային ու աղջկան: 8.Իրենց ընտանիքի ապրելակերպի ու մասնավորապես կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ կապված նրա խոսքը արդարացման էր նման: Իսկ դա լրացուցիչ հարցադրումներ առաջացրեց նրանց կողմից տնօրինվող ֆինանսական ռեսուրսների ու բարեգործականի անվան տակ տեղի ունեցող ռեսուրսային միջոցների ակումուլացման՝ արդեն իսկ դրսի մամուլում հայտնված հրապարակումների կապակցությամբ: 9.Փաշինյանը վախեցած է: Նրա մոտ այդ խոստովանությունը ստացվեց ըստ Ֆրեյդի: Երբ նա հայտարում է, որ ծանր բանակցություններից առաջ գիշերն իր ծոցն է առնում փոքրիկ աղջկան, ցանկացած հոգեբան ու հոգեվերլուծաբան առավել դետալային կարող է բացատրել, թե ինչի դրսևորում է դա: 10.Շատերի կարծիքով Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով 3 սենյակներում տեղի ունեցող իր դեմ խոսակցություններին ու հայտարարելով, որ իրեն հետո գալիս պատմում են այդ խոսակցությունները, նկատի է ունեցել իր քաղաքական ընդդիմախոսներին, մասնավորապես՝ նախկին երկու նախագահներին, սակայն մի փոքր վերլուծելով նրա խոսքի ենթատեքստը՝ կարելի է պնդել, որ նա նկատի է ունեցել սեփական թիմակիցներին: Այսօր իշխանական թիմում կա առնվազն երկու կենտրոն, որը կուլիսներում համարում է Փաշինյանին ձախողված ղեկավար, մտահոգ է սեփական ճակատագրով ու պատրաստվում է ներքին փոփոխությունների: Փաշինյանն իր խոսքով ցույց տվեց, որ տիրապետում է այդ տրամադրություններին ու փորձեց «ինձ հետո գալիս պատմում են բոլոր խոսակցությունները» բանաձևով «ցեց գցել», այսպես ասած, ներիշխանական դավադրություններ պլանավորողների ներսում: Փաշինյանը, սակայն, չզգաց, որ դրանով ցույց տվեց իր անձնական, ես կասեի՝ ընտանեկան իշխանության թուլությունն ու խոցելիությունը: Ասուլիսին անդրադառնալու առիթներ դեռ կլինեն: Այս պահին միայն արձանագրենք, որ դա ցայտնոտի ու անորոշության մեջ գտնվող պաշտոնյայի միջոցառում էր: 7or.am Կորյուն Մանուկյան

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am