Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

«Իրավունք» թերթը զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիպաշտպանական խումբը ներկայացնող փաստաբան Հայկ Ալումյանի հետ: Անդրադարձ է կատարվել Ռոբերտ Քոչարյանի գործի մանրամասներին, վերջին զարգացումներին և մի շարք այլ հարցերի: -Նախ, ինչպե՞ս կգնահատեք նախաքննության ընթացքը: Հասցրե՞լ եք ինչ-որ չափով ծանոթանալ գործի նյութերին: -Այո, որոշ չափով ծանոթ ենք գործի նյութերին, բայց հիսուն օրը, որը մեզ տրամադրվել է, շատ քիչ ժամկետ էր: Մեզ առնվազն մի այդքան ժամանակ էլ պետք է, որպեսզի քրեական գործի ողջ նյութերին կարողանանք լիարժեք ծանոթանալ: Ինչևիցե, այնքանով, որքանով որ մինչ այժմ փորձել ենք ծանոթանալ, փաստաբաններիցս ոչ մեկը չի հայտնաբերել այնպիսի մի ապացույց, որով մեղադրանքը ինչ-որ չափով կհիմնավորվեր: Հիշեցնեմ, որ Ռոբերտ Քոչարյանը ի սկզբանե մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելու մեջ, իսկ հետագայում, հավանաբար տեսնելով, համոզվելով, որ այդ մեղադրանքի նկատմամբ պարոն Քոչարյանը բոլոր դեպքերում անձեռնմխելիություն ունի, նախաքննական մարմինը առաջադրեց երկրորդ մեղադրանքը: Որպեսզի, հավանաբար, հաղթահարեն անձեռնմխելիության հարցը, իրենց անհրաժեշտ էր այնպիսի մեղադրանք, որը կապ չունենար պարոն Քոչարյանի պաշտոնական գործունեության հետ, և մեղսագրեցին հայտնի գործարար կնոջից կաշառք ստանալու մեղադրանքը: Սակայն, ո´չ սահմանադրական կարգի տապալման հետ կախված և ո´չ էլ Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու դրվագի հետ կապված առայժմ որևիցե մեկս որևէ ապացույց չենք հայտնաբերել: Կշարունակենք նյութերը ուսումնասիրել` հասկանալու համար, թե նախաքննական մարմինն ինչի՞ վրա է հույսը դրել` միայն այն բանի վրա, որ գործադիրի ճնշումների ներքո պարոն Քոչարյանը դատապարտվի՞, թե՞ գոնե անուղղակի ինչ-որ ապացույցներ ունեն: Այս պահի դրությամբ փաստում ենք, որ թեկուզ անուղղակի, նման ապացույցներ չկան, և մեծ վստահությամբ կարող ենք նշել, որ չեն էլ կարող լինել: Ունենք չափազանց շատ հիմնավորումներ, որից ելնելով` կարող ենք հաստատապես ասել, որ պարոն Քոչարյանին մեղսագրվող արարքները պարզապես չեն կարող գոյություն ունենալ: -Դուք նշեցիք, որ կաշառքի գործով մեղադրանքի հիմքում ընկած է գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքը: Իսկ ահա նա հրապարակավ զարմանում է, թե ինչո՞ւ է իր անունը կապվում Քոչարյանի նոր մեղադրանքի հետ: Տիկին Համբարձումյանը պնդում է, որ ինքն անձամբ Քոչարյանին կաշառք և նրա դեմ ցուցմունք չի տվել, նրա հետ չի առերեսվել: Ուրեմն, ի՞նչն է ընկած մեղադրանքի հիմքում: -Պատկերացրեք, որ քրեական գործի նյութերում էլ դրանից ավել բան չկա: Այն աստիճանի հիմնազուրկ մեղադրանք է, որ անգամ դատարանն այս աստիճանի ճնշումների պարագայում մարտի 15-ին արձանագրեց, որ կաշառքի դրվագով բացակայում է անգամ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարող որևէ ապացույց: Թեև որոշումը, այնուամենայնիվ, կայացրեց պարոն Քոչարյանի դեմ: -Ուրեմն նախաքննական մարմինը կոնկրետ ի՞նչ գործողություններ է վերագրում Ռոբերտ Քոչարյանին, որով, ենթադրաբար, պետք է հիմնավորվի, որ նա կաշառք է վերցրել: -Գիտեք, մեղադրանքն ինքնին շատ լղոզված արտահայտություններով է ձևակերպված, շատ հատվածներ` վերացական են: Օրինակնման արտահայտություն կա, որ իբր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մտերիմները արել են այս-այս գործողությունները, բայց ոչ նշված է, թե ովքեր են այդ մտերիմները, ոչ էլ հասկանալի է, թե այդ մտերիմների ենթադրյալ գործողություններն ի՞նչ կերպ է նախաքննական մարմինը կապում նշվածս անձանցից յուրաքանչյուրի հետ և ի՞նչ չափով: Նմանատիպ արտահայտություններով լեփլեցուն է մեղադրանքը, ինչը մեզ ստիպեց դեռևս նախորդ մեղադրանքի պայմաններում դիմելու մեղադրանքը պարզելու միջնորդությամբ նախ քննիչին, ապա դատախազին: Երկուսից էլ մերժում ստանալով, հիմա ստիպված բողոքարկել ենք դատարան: Որովհետև հնարավոր չէ պաշտպանվել մի բանից, որը գրված է աբստրակտ արտահայտություններով: Պարոն Քոչարյանը զրկված է իր ամենագլխավոր իրավունքից` պաշտպանվելու իրավունքից: -Պարոն Ալումյան, շատերն են պարոն Քոչարյանին համարում քաղբանտարկյալ: Իրավական առումով կա՞ն նման հիմնավորումներ: -Այո, քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ հայտնի բանաձևի մեջ կա բացվածք, թե ինչ է պետք հասկանալ` քաղբանտարկյալ ասելով: Եվ դրանցից երկու դրույթը ուղղակիորեն կիրառելի է պարոն Քոչարյանի դեպքում: Առաջին դրույթն այն է, որ անձի նկատմամբ ակնհայտորեն խտրական վերաբերմունք է դրսևորվում: Երկրորդը, որ անձի նկատմամբ հետապնդումն իրականացվում է ակնհայտորեն անօրինական ճանապարհներով` եթե դա պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով: Իսկ այն, որ պարոն Քոչարյանի հետապնդումն իրականացվում է քաղաքական դրդապատճառներով, ակնհայտ է հայտնի գաղտնալսումներից և վարչապետի ելույթներից: Ավելին, դա ապացուցվեց նաև, երբ օրերս իշխող ուժը ներկայացնող պատգամավորներից մեկը հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժն է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին: Այսինքն` փաստեց այն, ինչ մենք վաղուց ասում էինք: Այս ամենն իրար հետ գումարած, և դրանցից յուրաքանչյուրն առանձին գալիս է փաստելու, որ Ռոբերտ Քոչարյանը ներկա պահին հանդիսանում է քաղբանտարկյալ և հետապնդվում է քաղաքական նպատակներով: -Թեև փաստում եք, որ երկու դրվագներով էլ մեղադրանքներն անհիմն են, սակայն դատարանները շարունակում են մերժել խափանման միջոցը փոխելու միջնորդությունները: Արդյոք դատավորներին շարունակում է կաշկանդել հայտնի գաղտնալսումներում դատավոր Հրաչին իջեցված հայտնի հրահա՞նգը` «Ուզես-չուզես, կալանքը պետք է տաս»: -Այո, բայց ոչ միայն դա, կա շատ ավելի ուժեղ ճնշման միջոց, որին դիմեց մեր հարգելի վարչապետը: Նա մարդկանց մոտ թշնամանք առաջացրեց այն դատավորների նկատմամբ, ովքեր կհամարձակվեն այս գործով պարոն Քոչարյանի օգտին որևէ դատական ակտ կայացնել: -Նկատի ունեք դատավոր Ալեքսանդր Ազարյանի կայացրած դատավճռի հետևանքնե՞րը: -Այո, օգոստոսի 13-ին պարոն Քոչարյանը ազատ արձակվեց, իսկ արդեն օգոստոսի 17-ին վարչապետը այնպիսի ճառ արտասանեց Ազատության հրապարակում, որի արդյունքում ուղղակի թշնամանք և ատելություն առաջացրեց այդ դատավորի նկատմամբ: Եվ դա մեսիջ էր նաև Վճռաբեկ դատարանի դատավորին, ով դրանից հետո պիտի այդ հարցը քններ: -Ի՞նչ է մտածում այս ամենի մասին պարոն Քոչարյանը: -Պարոն Քոչարյանի հետ հաճախ ենք երկար զրուցում, քննարկում ստեղծված իրավիճակը: Նա հասկանում է, որ, ցավոք, ոչ մի նախանշան չկա, որ գործը կարող է մտնել օրինական հունի մեջ: Այդ իսկ պատճառով արդեն չորրորդ գանգատն ենք ուղարկել ՄԻԵԴ, այժմ էլ պատրաստվում ենք արդեն հինգերորդ գանգատը ուղարկել: Մենք հասկանում ենք, որ առայժմ նախանշաններ չկան, որ դատարանները կարող են իրենց ազատ զգալ` գործադիր և իշխող քաղաքական ուժի ճնշումներից:

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am