«Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան». Դատախազության 2018 թվականի հաղորդագրությունը ՀՔԾ-ն որպես ապացույց կցել է գործին

Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան» ՀՀ գլխավոր դատախազությունը 2018 թ. մարտին, ուղիղ մեկ տարի առաջ այսպես է պատասխանել ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Ռոբերտ Քոչարյանին որպես վկա «Մարտի 1»-ի գործով հրավիրելու եւ հարցաքննելու վերաբերյալ դիմումին: Պարզվում է` դատախազության այս պատասխանը «կարեւորագույն» ապացույցներից է` Քոչարյանի մեղադրանքի համար: ՀՀ գլխավոր դատախազության այս պատասխանը, որը մեկ տարի առաջ հայրենի բոլոր լրատվամիջոցները տարածել էին, հետաքրքիր խորհրդածությունների և հարցադրումների առիթ է տալիս ու նոր կարեւորություն ձեռք բերում: Մասնավորաբար, «Փաստինֆո»-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն որպես ապացույց գործի նյութերին է կցել նաեւ ՀՀ գլխավոր դատախազության՝ 2018 թվականի մարտի վերը նշված պատասխան-հաղորդագրությունը, ուր նշվում է, որ «ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը մուտքագրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում, քննարկվել»: Որպես արդյունք ՀՀ գլխավոր դատախազության՝ սևով սպիտակի վրա գրված պատասխանը շատ հստակ է և տարընթերցումների տեղիք չտվող: Այն է՝ «Մարտի 1-ի» գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերով մինչ այս պահը ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան: «Քրեադատավարական կարգավորումների համաձայն՝ անձին որպես վկա հարցաքննելու համար վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմքեր ունենա ենթադրելու, որ որպես վկա հրավիրվող անձին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզման ենթակա որեւէ հանգամանք: 2008թ. մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, կրելու եւ սպանությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերով մինչ այս պահը ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան»,-ասված է հայտարարության մեջ: Հիմքեր չկան, չիք, հասկանու՞մ եք. Սա ընդամենը մեկ տարի առաջ: Մնում է հասկանալ, կռահել ու կանխատեսել, թե ՀՔԾ-ն այս «կարևոր» փաստ-փաստաթուղթը` ի՞նչ մոտիվացիայով է գործին կցել որպես ապացույց, սրանով ինչ փաստական հանգամանք է ապացուցում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված ո՞ր մեղադրանքն է հիմնավորում, թե՞` դրանց սնանկություն է ցուցանում: Հ.Գ.Ի դեպ, բազմաչարչար թիվ 0038 հրամանը չի կարող դիտարկվել որպես նոր երեւան եկած հանգամանք, քանի որ այդ մասին հայտնի է եղել նաեւ մինչեւ 2008 մարտի 13-ը, ավելին` նաեւ մամուլում եղել հրապարակումներ: Հ.Գ.2. Ի դեպ՝ հաղորդագրության հրապարակումը չի կարող դիտվել որպես նախաքննության տվյալների հրապարակում. ախքան քրգործով «ապացույց» դառնալը Դատախազության նշված հաղորդագրությունը հրապարակվել է մամուլում:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am