«Միայն գործից անտեղյակը կարող էր 2016թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել». Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Մինչև 2016 թ.-ի ապրիլյան ռազմագործողություններն Ադրբեջանի զինուժը սահմանին պարբերաբար կազմակերպել է դիվերսիոն-հարձակողական գործողություններ՝ ընդհուպ մինչև ուսումնավարժական թռիչք իրականացնող մեր ուղղաթիռի խոցումը, որ տեղի ունեցավ 2014 թ․ նոյեմբերին։ Սա բոլորս ենք հիշում։ Բայց ի՞նչպես կարելի է մի քանի կորպուսի, բրիգադների, հատուկջոկատայինների և վերջապես գրեթե բոլոր զինատեսակների օգտագործմամբ իրականացված լայնամասշտաբ և լայնածավալ թշնամական գործողություններն անվանել «դիվերսիա»։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ հակադարձելով այն պնդումներին, որ 2016 թ.-ի ապրիլին Ադրբեջանը ոչ թե պատերազմ, այլ դիվերսիա է նախաձեռնել: «Ադրբեջանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ստեղծվել էր երկու պայմանական խումբ՝ ռազմական և տեղեկատվական, լայնամասշտաբ մարտական գործողություններ սկսելու համար: Տեղեկատվական բլոկն ակտիվ գրոհի անցավ՝ սկսած 2015 թ․ սեպտեմբերից: Նախ՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի նախագիծը մտցրին ԵԽԽՎ և հաջողությամբ անցկացրին՝ դրանով իսկ փորձելով լեգիտիմացնել հետագա ռազմական գործողություններով այն գրավելու ծրագիրը։ Այնուհետև սահմանային իրավիճակի վերաբերյալ ինտենսիվ ապատեղեկատվության տարածումը նպատակ ուներ հող նախապատրաստելու ռազմական ագրեսիայի համար։ Իսկ արդեն 2016 թ․ սկզբին Ադրբեջանը հրետանային և հրթիռային կրակակետերն սկսեց ակտիվ կերպով մոտեցնել առաջնագծին: Հիմա անդրադառնամ 2016 թ․ ապրիլին թշնամու գործողությունների բուն պլանին, որ մեզ հայտնի է դարձել ինչպես մի շարք փաստաթղթերի գաղտնազերծումից, այնպես էլ այլ աղբյուրներից: Հարավային թևում թշնամու զորամիավորումները նպատակ ունեին սրընթաց գրոհով հասնել մինչ Կովսական՝ գրավելով Արցախի ամբողջ հարավային թևը, հյուսիսային կողմում առաջին փուլով կամ մինչև ապրիլի 4-ը նրանք պետք է վերահսկողություն սահմանեին Մատաղիսի ջրամբարի վրա: Ըստ նրանց հրամանատարության կանխատեսումների՝ դա պետք է ջլատեր Պաշտպանության բանակի կենտրոնական ուղղությունը, և մեր զորքերը պետք է շարժվեին հարավային և հյուսիսային ուղղությամբ: Իրենք էլ տանկային միավորներով պետք է ճեղքեին կենտրոնական ուղղությունը և վերահսկողություն սահմանեին Ակնա քաղաքի և շրջակա բնակավայրերի ու Ուղտասարի (Շելլի) բարձունքի վրա: Իսկ ապրիլի 5-ին Ակնայի մզկիթի մոտ պետք է տեղի ունենար Իլհամ Ալիևի կողմից պարգևատրման հանդիսավոր արարողություն: Որպեսզի մեր ընթերցողների համար ավելի պատկերավոր լինի, հրապարակեմ մի թիվ, որը մեզ հայտնի է դարձել մինչև 20 կիլոմետր խորությամբ դիտարկում իրականացնող մեր մի քանի տեսադիտարկման սարքերի միջոցով։ Այսպես՝ Ակնայի ուղղությամբ հակառակորդի կողմից մասնակցում էր շուրջ 229 տանկ և զրահատեխնիկա: Այդ շարժը կասեցնելու համար մեր կողմից որոշում է կայացվել, որ 15-17 կմ խորությամբ խոցում իրականացնենք, և մեր հրետանին գերազանց կերպով այդ խնդիրը կատարել է՝ կասեցնելով երկու օր անընդմեջ հակառակորդի առաջխաղացման փորձերը: Հստակ տեղեկություն ունենք նաև, որ մեր հրետակոծության արդյունքում սպանվել է թշնամու բրիգադի հրամանատարը: Ու ինչպես արդեն նշեցի, հակառակորդը գործի էր դրել իր սպառազինության գրեթե ողջ արսենալը: Օգտագործել են անօդաչու թռչող բոլոր սարքերը՝ թե՛ հետախուզական, թե՛ հարվածային, օգտագործել են «Սպայկ» տեսակի հակատանկային կառավարվող հրթիռային միջոցներ, տարբեր տրամաչափի հրետանի, «Սմերչներ»: Սակայն հանդիպելով հայկական կողմի ուժեղ դիմադրությանը և վախենալով հետագա զարգացումներից (հաշվի առնելով, որ ՊԲ արդեն հարձակման գործողությունների էր պատրաստվում)՝ ապրիլի 4-ին Բաքվի իշխանությունները խնդրել են Մոսկվայի միջնորդությունը, որ ակտիվ ռազմական գործողությունների ընթացքը դադարեցվի: Սա փաստ է, և կրկնում եմ, որ ինչ-որ մեկի կողմից սա դիվերսիա որակելը նշանակում է չտիրապետել իրավիճակին»,- ասել է Վ. Բալասանյանը: Անդրադառնալով այն վարկածին, թե զոհվածների և վիրավորների դատաբժշկական փորձաքննությունները ցույց են տալիս, որ մեր զինվորների մեծ մասը դիվերսիոն գործողությունների արդյունքում են զոհվել՝ Վ․ Բալասանյանը կտրուկ հերքեց՝ նշելով, որ վիրավորների 88% ունեցել է բեկորային, 5.5%՝ հրազենագնդակային, 1.5%՝ ականապայթյունային, իսկ 5%՝ միացյալ նյարդահոգեկան խանգարումներ: Բուժումներից հետո նրանց 46% վերադարձել է ծառայության: «Ինչ վերաբերում է զոհված զինծառայողների դատաբժշկական արդյունքներին, նշեմ, որ ունեցել ենք 106 զոհ, որից 67-ը՝ մարտական գործողությունների ընթացքում: Նրանց մահվան պատճառների 85% եղել է բեկորային, մոտ 5%՝ ականապայթունային, իսկ մնացածը՝ հրազենային վնասվածքներից»,- հավելել է Արցախի հերոսը: «Սա է իրողությունը, ու թող ոչ ոք չփորձի մարդկանց թյուրիմացության մեջ գցելով ինչ-որ դիվիդենդներ շահել: Դա ոչ միայն ճիշտ չէ, այլև բարոյական չէ»,- ընդգծել է գեներալ Վ․ Բալասանյանը: Այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Արցախը մանդատային տարածք դարձնելու գաղափարին՝ Վ. Բալասանյանը շատ կտրուկ պատասխան տվեց․ «Արմատապես դեմ եմ նմանատիպ ձևաչափով Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման փորձին: Ղարաբաղի հարցը կապված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, և հիմնախդրի լուծման գործում պետք է առաջնահերթություն տալ խաղաղության պայմանագրին և միայն այդ դեպքում սկսել բանակցությունները ցանկացած հարցի շուրջ: Դա վերաբերում է թե՛ տարածքներին, թե՛ փախստականներին, թե՛ նյութական կորուստներին, թե՛ պատերազմի գործոնին: Ուրիշ ֆորմատով այսօր Ղարաբաղը՝ ի դեմս իր բնակչության քվեով ընտրված իշխանությունների, պատրաստ չէ լիազորել իր փոխարեն բանակցելու»: Խոսելով կողմերի միջև եղած հավասարակշռության մասին՝ Վ. Բալասանյանը նշեց, որ բառիս բուն իմաստով հավասարակշռություն երբևիցե չի էլ եղել՝ սկսած դեռ 1991 թ․-ից՝ լինի դա մարդկային ռեսուրսների, թե նյութատեխնիկական բազայի առումով, բայց պատերազմի արդյունքները այլ բան են ապացուցել: «Այսօր էլ համոզված եմ, որ պետք չէ, որ որևէ մեկը շահարկի այս թեման: Մենք ունենք բավարար պայմաններ ոչ միայն զսպելու հակառակորդի հավակնությունները և պաշտպանելու մեր ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից, այլև անհրաժեշտության դեպքում պատմականորեն հայկական նոր տարածքներ ազատագրելու: Ուստի խորհուրդ կտամ, որ սեփական ամբիցիաների պատճառով հանկարծ չփորձեն վախի մթնոլորտ ստեղծել և ահաբեկել մեր ժողովրդին․ այդ իրավունքը որևէ մեկը չի վաստակել»,- եզրափակել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը:

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am