«Այս ծրագիրը պիտի բացարձակ ընդունելի լինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի համար». Նարինե Դիլբարյան

Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ օրեր առաջ ի պաշտպանություն Արցախի հանրահավաք հայտարարվեց և կայացավ, շատերը դա լոկ կեղծ օրակարգ համարեցին, ենթաշերտեր փնտրեցին, հին իշխանության ուրվականը նշմարեցին, (այսօր արդեն վտանգավոր բարդույթ է ձևավորվում՝ ամեն քննադատական, հատկապես քաղաքական համակարգային գնահատականի հետևում տեսնել նախորդ իշխանության «ականջները», պետք է օր առաջ ձերբազատվել սույն մտայնությունից, քննադատելը և գաղափարներ առաջ քաշելը միայն նախորդների կամ ռևանշիստների մենաշնորհը չէ, ցանկացած բանական քաղաքացի կամ ուժ միշտ էլ գնահատականներ տալու ունակություն ունի, ականջներ ունի լսելու, ուստի լեզու էլ ունի արտահայտվելու): Բայց Սամվել Բաբայանի «անկեղծության պահը» և Ժիրայր Սեֆիլյանի ահազանգած «Արցախի աբխազացման» հնարավոր հեռանկարն ապացուցում են, որ Արցախի շուրջ մեր ԵԱՏՄ և ՀԱՊԿ ռազմավարական դաշնակից Ռուսասատանը, որը Մինսկի համանախագահների խմբում միշտ էլ գործուն դերակատարությամբ է աչքի ընկել, հակամարտության կարգավորման իր տարբերակն է առաջ մղում, ու կարևորն այն է, որ Հայաստանում կան ուժեր և դեմքեր, որոնք պատրաստ են այդ ծրագրի համար ջանք ու եռանդ թափելու: Ամեն պետություն գորրծում է իր ազգային-պետական շահերի տեսանկյունից, ուստի Ռուսաստանը ճիշտ է իր դիրքերից և անհեթեթ է ամբաստանել Լավրովին կամ կամ Կրեմլի այլ ներկայացուցիչներին Արցախի հարցում ոչ հայաստանանպաստ ծրագրեր առաջարկելու հետևողական փորձերի համար: Խնդիրն այն է, թե մենք ինչ հետևողականությամբ ենք հակամարտության կարգավորման հայանպաստ մեր միասնական ծարգիրը առաջ մղում և՛ պետական, և՛ հանրային հարթակներում: Այս ծրագիրը պիտի բացարձակ ընդունելի լինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետության համար, այն մեզ միավորող ազգային ընդհանրական շահի գիտակցման վրա պետք է հիմնվի: Ոստի պետք է թոթափել պատրանքները, թե Հայաստանը ժամանակ ունի միայն տնտեսական կամ այլ հեղափոխությամբ զբաղվելու, ոչ՛, ամեն ինչ համաժամանակյա է, և Արցախի հարցը միշտ էլ մեզ միավորել է ու միաժամանակ փակել է ճանապարհն այն ներքին ուժերի, որոնք ազգային շահի տեսանկյունից իրականում պարտվողական են և ոչ թե փոխզիջողամիտ: Արցախի հարցն օրակարգում է, ու հայաշահ ընդհանուր ծրագիրն Արցախ-Հայաստան պետք է մշակվի ու այն պիտի առաջ մղենք բոլոր հարթակներում՝ տնտեսության, կրթության և գիտության ոլորտներում վճռական բարեփոխումներից չերկնչելով: Հրադադարի պայմանագիրը գործում է, խաղաղությունը բարձր ենք գնահատում, պատերազմն ատում ենք, բայց կռվել գիտենք, ուստի քաղաքական հարթակներում պետականորեն հետևողական գործել կարող ենք: Տարբերենք փոխզիջումը պարտվողականությունից»:

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am