Փաստաբանը պնդում է՝ Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով մեղավոր ճանաչված Իսոն ապօրինաբար է դատապարտվել (video)
Քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի (Կայարանցի Թևոսիկ) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով 25 տարվա ազատազրկման դատապարտված Իսրայել Սարգսյանը՝ Իսոն, արդեն մեկ շաբաթ է քրեակատարողական հիմնարկում հայտարարել է հացադուլ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, վերջինիս փաստաբան Արսեն Սարդարյանը նշեց, որ բավարար ապացույցներ չկան, որ Իսրայել Սարգսյանը կատարել է սպանություն, ավելին կան փաստեր, որոնք հերքում են նրա կողմից կատարված սպանությունը: Մանրամասները՝ տեսանյութում.
