Արսեն Թորոսյանի կինը գազպրոմցիներին գրեթե հավասար աշխատավարձ է ստանում

Առողջապահության նախարարի կինը՝ Վարդանուշ Թևանյանը պաշտոնը ստանձնելու պահին ներկայացված հայտարագրում բավականին բարձր աշխատավարձ է հայտարարագրել ՝ 17 միլիոն դրամ։ «Միբս» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը Առողջապահության նախարարի կինը ստանձնել է 2018-ի մայիսից։ Hraparak.am-ի հետ զրույցում Վարդանուշ Թևանյանը հասկացնել տվեց, որ դա իր 10-11 տարվա աշխատավարձը չէ, հիշեցնելով, որ նախկինում ևս աշխատում էր ամուսնու հիմնադրած բուժհիմնարկում, սակայն աշխատավարձի  կոնկրետ թիվն այդպես էլ չհայտնեց։ Դիտարկմանն էլ, թե, փաստորեն, լավ բարձր աշխատավարձ է ստանում, առողջապահական ոլորտի 1-ին դեմքի կինն ասաց․ «Այո, մասնավոր սեկտոր է»։ Վարդանուշ Թևանյանի խոսքով, այնուամենայնիվ, նման բարձր աշխատավարձ իր համար ինքը չի սահմանել՝ որպես տնօրեն, այլ ընկերության մասնակից-անդամները կամ կազմակերպության սեփականատերերն են այդպես որոշել։ Հիվանդանոցի տնօրենը նաև հստակ չպատասխանեց, թե «Միբս»-ում որքան է կազմում միջին աշխատավարձը՝ ասելով, որ  շատ ավելի բարձր, քան միջին 150 հազար աշխատավարձը։ Վարդանուշ Թևանյանի մասին նյութը պատրաստելիս հայտնաբերեցինք 2008 թվականի մի տեղեկատվություն, երբ մի շարք քաղաքացիներ, այդ թվում՝ Արարատ Միրզոյանն և Վարդանուշ Թևանյանը մասնակցել էին փակման եզրին գտնվող ԳԱԼԱ հեռուստաընկերության համար անցկացված հանգանակությանը իրենց 5000-ական դրամներով։Հարցումից հետո ԱՆ նախարարի կինը հիշեց, որ տարիներ առաջ նման մի հանգանակության մասնակցել է։ Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանին, ապա ասաց՝ չգիտի՝ այդ Արարատ Միրզոյանը Արարատ Միրզոյա՞նն է, թե ոչ, քանի որ այն ժամանակ նրան անգամ չէր էլ ճանաչում։

դիտվել է 1061 անգամ
Լրահոս
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ» Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ին Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ» Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար Դատարանը կարճել է գործերի վարույթները Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ» Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ» Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am