Նախօրոք պլանավորված է եղել. ձերբակալվել են Չարենցավանում ավազակային հարձակում կատարողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Աշոտ Մելքումյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով որպես խափանման միջոց ձերբակալվել են Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի բնակիչներ՝ 36-ամյա Կարինե Գրիգորյանն ու 42-ամյա Մովսես Նազարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են մարտի 8-ին Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 1-ին շենքի բնակիչ՝ 61-ամյա Հասմիկ Բ.-ի նկատմամբ դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում կատարելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծվել էին քննչական խմբեր և ղեկավարներ էին նշանակվել Չարենցավանի քննչական բաժնի պետ Ա. Մելքումյանն ու ավագ քննիչ Տ. Բաղյանը։ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանի որոշմամբ ստեղծվել էր օպերատիվ խումբ՝ Չարենցավանի ոստիկանության պետ Արմեն Իսրայելյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում դեպքի օրը չարենցավանցիներն ասում էին, որ իրենք հույս էլ չունեն, որ հանցագործությունը կբացահայտվի, սակայն Չարենցավանի քննիչներն ու ոստիկանները, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, մի քանի օրերի ընթացքում հայտնաբերեցին ավազակային հարձակում կատարողներին։ Այդ մասին իմանալով՝ տուժածի հարևաններն ասում էին. «Սենց բացահայտումներ մեկ էլ տեսնում էինք նախկին ոստիկանապետ Սամվել Տոնոյանի օրոք, ու հիմա Չարենցավանի քննիչներն ու ոստիկանները, իրոք, ապացուցեցին, որ չբացահայտվող հանցագործություններ չկան ու իմացանք, որ ոչ միայն կատարողներին են բռնել, այլ նաև էդ կատարողը խոստովանել է, թե ոնց է մտել Հասմիկի տուն, ում դրդմամբ ու ինչ են տարել տանից։ Ստացվում է՝ մարտի 8-ին Հասմիկին հանցագործները նվեր արեցին՝ թալանելով, իսկ Չարենցավանի քննիչները էն ջահել տղու (նկատի ունենալով քննիչ Տ. Բաղյանին) գեղեցեկության մեկամսյակի առթիվ նվեր արեցին Հասմիկին. ռազբոյ անողներին գտան»։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հենց Կոտայքի մարզի քննչական վարչության ու Չարենցավանի քննչական բաժնի քննիչների հմուտ գործողությունների արդյունքում է հնարավոր եղել թացը չորից ջոկել, ու Կ. Գրիգորյանն ու Մ. Նազարյանը չեն կարողացել մոլորեցնել քննիչին։ Քիչ առաջ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Արմեն Իսրայելյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ռ. Պետրոսյանի ուղեկցությամբ կասկածյալ Մ. Նազարյանը ձերբակալվածների պահման վայրից տեղափոխվեց Չարենցավանի քննչական բաժին, որտեղ քննիչ Տ. Բաղյանի և ընթերակաների ուղեկցությամբ մեկնեցին այն վայրը, որտեղ Մ. Նազարյանը և Կ. Գրիգորյանը կատարել են ավազակային հարձակումը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործությունը նախօրոք պլանավորված է եղել Կարինեի կողմից, ով խնամքի տակ ունի 3 երեխա և նա խնամքի տակ ունեցած 3 երեխաների հայր Մովսեսին հայտնել է, որ ինքը ահագին ժամանակ մտերիմ հարաբերությունների մեջ է Հասմիկի հետ և գիտի, թե որտեղ է Հասմիկը պահում իր ոսկյա զարդերը ու պայմանավորվել են մարտի 8-ին իրենց սև գործն անեն։ Այդ օրը Կարինեն ծաղիկ է գնել և եկել է տուժածի տուն, իբրև թե շնորհավորում է նրա Մարտի 8-ը, ու երբ Հասմիկի հայրը դուրս է եկել տանից, Կարինեն SMS է ուղարկել Մովսեսին և հայտնել, որ նա կարող է մտնի տուն, և Մովսեսն արդեն մտնելով տուն՝ իր գործողություններեն է կատարել։ Քիչ առաջ բնակարանում մանենեկի վրա Մ. Նազարյանը ցույց տվեց, թե ինչպես է կատարել ավազակային հարձակումը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 8-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում դիմակավորված անձը, օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից, ներս էր մտել Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 1-ին շենքի բնակարաններից մեկը և դանակի սպառնալիքի տակ տանտիրուհուց՝ 61-ամյա Հասմիկ Դ.-ից պահանջել ոսկյա, արծաթյա զարդեր, գումար։ Դիմակավորված ճիվաղը անօգնական կնոջը քարշ էր տվել ննջասենյակ, ձեռքերն ու ոտքերը թափանցիկ կպչուն ժապավենով կապել և ննջասենյակը տակնուվրա անելուց հետո պահարանից հափշտակել ոսկյա շղթյա, ոսկյա թևնոց, մատանի, ականջօղեր և դիմել փախուստի։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը և ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը։ SHAMSHYAN.com-ի հետ զրույցում տուժածի հարևանները, ովքեր չէին ցանկացել տեսախցիկի առջև խոսել, ասել էին. «Հույս էլ չունենք, որ Չարենցավանի ոստիկանները հանցագործությունը կբացահայտեն։ Մեռան քաղաքում տներ ու ավտոմեքենաներ թալանելով։ Ոստիկանները գալիս են, գրում-ջնջում, նկարում, թողնում-գնում են, բնակիչներին էլ հույս են տալիս, թե հանցագործությունները կբացահատվեն, սակայն թանաքը դեռ չչորացած՝ հերթական հանցագործությունն է տեղի ունենում»։ Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված՝ 42-ամյա Մովսես Նազարյանն է Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված՝ 36-ամյա Կարինե Գրիգորյանն է Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

դիտվել է 253 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am