«Իսկ քանի՞ անգամ է Ադրբեջանը նման բովանդակության լուր տարածել մեր քաղաքացիների համար». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստակամություն է հայտնել ապահովելու սահմանը հատած ադրբեջանցու շփումը վերջինիս ընտանիքի անդամների հետ։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Էլվին Իբրահիմովի հետ, ով Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում՝ 2019-ի մարտի 16-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում: Իբրահիմովը ցանկություն է հայտնել հանդիպելու իր ընտանիքի անդամներին կամ խոսելու նրանց հետ և խնդրել է Պաշտպանի աջակցությունն այդ հարցում: Պաշտպանը հարցը քննարկել է ԱԱԾ տնօրենի հետ։ Ծառայությունը պատրաստակամություն է հայտնել ապահովելու Էլվին Իբրահիմովի շփումը վերջինիս ընտանիքի անդամների հետ՝ թղթային, հեռախոսային կամ տեսաձայնային կապի միջոցով: Ծառայությունը պատրաստակամություն է հայտնել նաև կազմակերպելու Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովի և նրա ընտանիքի անդամների հանդիպումը Հայաստանի Հանրապետության տարածքում և երաշխավորելու նրանց անվտանգությունը երկրում: Իսկ քանի՞ անգամ է Ադրբեջանը նման բովանդակության լուր տարածել մեր քաղաքացիների համար կամ քանի անգամ է նման կերպ լուսաբանել սահմանն անցած քաղաքացիների դեպքերը։ Միևնույնն է, աշխարհն էլ, եթե մի օր շուռ գա, մենք մեր հայությունն անելու ենք, աջ ու ձախ բոլորին օգնելու ենք։ Ու այս ամենը կատարվում է մի ժամանակահատվածում, երբ հենց այս պահին Հայաստանի քաղաքացին 20 տարով դատվել է Ադրբեջանում սահմանը հատելու համար։ Ամեն դեպքում մարդ լինելն ավելի լավ է, քան մարդասպան հրեշ լինելը։ Անկախ նրանից, որ դիմացի կողմը երբեք սա չի գնահատում ու չի հասկանում։ Դե իրենք այլ պատկերացումներ ունեն մարդկության մասին»։

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ» Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ին Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ» Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար Դատարանը կարճել է գործերի վարույթները Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ» Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ» Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am