Ինչպես են LifeNews-ի լրագրողներին վտարել Ադրբեջանից
Ռուսական LifeNews հեռուստաալիքի լրագրողները պատմել են, թե ինչպես են իրենց վտարել Ադրբեջանից: Սկզբում լրագրողներին կցել են 2 ոստիկան, ովքեր որևէ կերպ չեն խոչընդոտել լրագրողական ազատ աշխատանքին։ Բայց արդեն որոշ ժամանակ անց լրագրողներին ակնարկել են, որ ավելի լավ կլիներ, եթե նրանք Բաքու մեկնեին։ Այնուհետև լրագրողներին տարել են շրջվարչակազմ, որտեղ նրանց 2 ժամ պահել են դատարկ սենյակում` չբացատրելով, թե ինչի համար են այդպես վարվում: Տեղի ոստիկանության պետը LifeNews-ի թղթակիցների հետ զրույցներում բազմիցս ակնարկել է, որ նրանք ավելի լավ կանեին, եթե հեռանային երկրից: Այնուհետև իրավապահները հայտնել են, որ ռուս լրագրողները պետք է անհապաղ լքեն սահմանամերձ գոտին: Լրագրողներին թույլ են տվել միայն իրենց իրերը վերցնել հյուրանոցից: Հյուրանոցի համարում էլ պարզվել է, որ նրանց իրերը ցաքուցրիվ են արված այնպես, կարծես այնտեղ խուզարկություն է իրականացվել:
