Փաստորեն սխալվել եմ. Փաշինյան

Խնդիրները, որոնք չափելի չեն, անլուծելի են։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Գյումրիում երկրաշարժից հետո տնակների հարցի լուծման մասին։ «Այսօր մենք չգիտենք, թե քանի մարդու նկատմամբ ունենք պարտավորություն։ Երբ ես գնում եմ գյուղեր, ասում են՝ լավ կլինի՝ այդ ճանապարհը սարքենք։ Երբ մենք ունենք նախագիծ, նախահաշիվ, այսինքն՝ գիտենք, թե ինչքան է պետք այդ խնդիրը լուծելու համար, դա ուրիշ իրավիճակ է, բայց երբ ունենք հիփոթետիկ իրավիճակ, երբ չգիտենք, թե դրա արժեքն ինչքան է, այդ խնդիրը դառնում է տեսականորեն անլուծելի խնդիր։ Մեր խնդիրն է այսօր ազնվության պայմաններում պարզել, թե պետությունը քանի հոգու նկատմամբ պարտավորություն ունի։ Օրինակ, քաղաքացին տուն է ստացել, վաճառել է, նորից գնացել տնակ, մենք պետք է հասկանանք, այդ մարդու նկատմամբ ունե՞նք պարտավորություն, թե ոչ»,–ասաց նա։ Հարցին՝ Գյումրու փողոցների բարեկարգումը ե՞րբ է սկսվելու, քանի որ խոստում էր տրվել, սակայն առ այսօր դրանք չեն բարեկարգվել, վարչապետը պատասխանեց. «Այն նորությունը, որ դուք ասում եք, շատ զարմանալի նորություն է, քանի որ փողոցների վերանորոգման ծրագիրն իրականացնում է Գյումրու քաղաքապետարանը, ես զրույց եմ ունեցել քաղաքապետի հետ, այսօր կհանձնարարեմ տարածքային կառավարման նախարարին եւ հենց այսօր կզրուցեմ Գյումրու քաղաքապետի հետ՝ հասկանալու համար՝ ինչու է այդպես, քանի որ սա այն դեպքն է, երբ ծրագիրը կա, փողը կա: Ես կզրուցեմ, կհասկանամ, որովհետեւ ինձ թվում էր, թե մեր նախորդ խոսակցությունից հետո այդ խնդիրը պետք է լուծված լիներ, բայց փաստորեն սխալվել եմ»։  

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ» Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ին Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ» Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար Դատարանը կարճել է գործերի վարույթները Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ» Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ» Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am