Ես նոր մարդ եմ բանակցություններում, ուզում եմ հասկանալ՝ ով է ճիշտ, ով՝ սխալ. Փաշինյան. լրացված

Այն, ինչ հրապարակային ասվում է, նորություն չէ ոչ Մինսկի խմբի համանախագների, ոչ էլ ադրբեջանցի մեր գործընկերների համար, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքան է Հայաստանը պատրաստ սպասել մինչև Ադրբեջանը դրական արձագանքի Ացախը բանակցային սեղան բերելու մասին հայտարարություններին: Նա կրկին ուշադրություն հրավիրեց սկզբունքների հստակեցման անհրաժեշտությանը: «Որպեսզի հասկանանք դրանք, պետք է հասկանանք՝ ինչ են նշանակում այդ սկզբունքները: Մենք ունենք տեքստ և տասնյակ մեկնաբանություններ, որ արվում են պետական մակարդակով: Պետք է հասկանանք՝ ինչ մեկնաբանության վրա ենք հենվելու հետագա բանակցությունների ընթացքում, այն մեկնաբանությունը, որ տալիս է Ադրբեջանը, անընդունելի է մեզ համար: Մենք կարող ենք մեր մեկնաբանությունն ասել, բայց չենք գնում այդ ճանապարհով, քանի որ մեր խնդիրը լեզվակռվի մեջ չէ: Մենք ուզում ենք միասին հասկանալ՝ այդ սկզբունքներն ինչ են նշանակում, ինչ կարող են նշանակել գործնականում: Ադրբեջանը մեկնաբանում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս, սա մի մեկնաբանություն է, կարող է լինել մեկնաբանություն, որ Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն, կամ որ պետք է լինի Հայաստանի մաս: Քանի դեռ բոլորով չենք համաձայնեցրել խոսակցության շրջանակը, թե մենք ինչի մասին ենք խոսում, մենք իրար չենք հասկանում»,- ասաց նա: Ինչպես շեշտեց` բանակցությունները բանակցություններ են նրանով, որ մենք իրար լսում ենք և, որ միայն երկխոսությունների շնորհիվ հնարավոր կլինի հասնել կառուցողական լուծումների: Նա ընդգծեց՝ կան տարբեր մեկնաբանություններ, մի մասը՝ հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային, կան միջազգային գործընկերներ, ովքեր ասում են՝ այդ սկզբունքները նշանակում են, որ Ղարաբաղը չի կարող ակնհայտորեն լինել Ադրբեջանի կազմում, մեկ ուրիշն ասում է՝ չի կարող լինել Ադրբեջանի կազմից դուրս: «Ես նոր մարդ եմ բանակցություններում, ուզում եմ հասկանալ՝ ով է ճիշտ, ով՝ սխալ: Վարչապետ ընտրվելուց հետո ԱԳ նախարարի հետ մենք հանդիպում ենք ունեցել ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, խնդրել ենք՝ գա և մեզ որոշակի տեղեկություններ ներկայացնի: Այս գործընթացը շարունակվում է, որ ասում էին՝ ինչ եք խոսում, Ալիևի հետ այնտեղ արդեն բոլոր հնարավոր դավադրությունների սցենարները կան, հավաստի աղբյուրները հանդիպումից առաջ պատմել են՝ ինչ է տեղի ունեցել: Իրականում խոսքը եղել է գործընթացի պատմության մասին»,- ասաց նա:

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ» Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ին Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ» Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար Դատարանը կարճել է գործերի վարույթները Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ» Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ» Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am