Լեգենդներ են պտտվում 18-ամյա զինվորների մարտական և հոգեբանական պատրաստվածության մասին. Փաշինյան
Ղարաբաղում լեգենդներ են պտտվում Հայաստանի զինված ուժերի 18-ամյա զինվորների պահվածքի, կեցվածքի, մարտական և հոգեբանական պատրաստվածության մասին և այդ լեգենդները ոչ թե PR գործիքներ են, այլ հիմնված են կոնկրետ իրադարձությունների վրա: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ դա ամենահզոր գործոններից մեկն է, որ Ալիևին թույլ չի տվել տարածքներ նվաճել: «Ես այս ամբիոն բարձրանում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծ թվով քաղաքացիների խնդրանքով, ովքեր խնդրել են առաջին հերթին իրենց կսկիծի, ինչպես նաև երախտիքի, հարգանքի, սիրո խոսքերը փոխանցեն Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի,Լոռիի , Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերի և Երևանի հայրերին ու մայրերին, ուսուցիչներին ու մարզիչներին, որ նրանք այդպիսի քաղաքացիներ զավակներ են դաստիարակել»,- ասաց նա:
