Ատոմակայանը չի կարող հավերժ աշխատել.վարչապետ

«Բրյուսել կատարած այցի շրջանակներում Եվրամիության հետ քննարկվել է 13 ծրագրի համատեղ իրականացման հնարավորություն :Դրանք վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը, ջրամբարաշինության մեծ նախագիծ իրականացնելուն, այսինքն՝ Հայաստանում մոտ 2 տասնյակ նոր ջրամբար կառուցելու գործընթացին, որը, բնականաբար, պետք է որոշակի ժամանակացույցով լինի։ Մեր ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապես՝ ճանապարհներին։ Վերաբերում է ոստիկանության համակարգի բարեփոխումներին, էներգետիկ համակարգի զարգացմանն ու ներդրումներին, այդ թվում՝ նաև էներգետիկ միջանցքի ձևավորման գործընթացին, կրթության բարեփոխումներին, դատաիրավական համակարգի բարեփոխումներին, հարկային վարչարարության բարեփոխումներին և այդպես շարունակ։ Այսինքն՝ Եվրամիությունում մեր արձանագրումը հետևյալն էր՝ մենք լիարժեք պատրաստ ենք համագործակցել բարեփոխումների ողջ օրակարգի շրջանակներում ու ԵՄ բարձր ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց աջակցել այս ծրագրերի աջակցմանը», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվրամությունն ասում է, որ իրենք, այո′, պատրաստ են շատ լուրջ աջակցություն ցույց տալ այս ծրագրերին, բայց բոլորիս համար հասկանալի է, որ Եվրամիությունը չի վերցնելու այդ ծրագրերն ամբողջությամբ ֆինանսավորի և Հայաստանը նույնպես պետք է իր բաժին ներդրումն ունենա։ Հայաստանի բաժին ներդրման համար մենք ունենք մի խոչընդոտ, խնդիր:Պետական պարտքի մասին օրենքում առկա են սահմանափակումներ, ըստ որոնց մեր պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի որոշակի տոկոսը և հիմա ԵՄ առաջարկած մեխանիզմը հետևյալն է, որ նրանք ասում են, որ մենք պատրաստ ենք մի մասով գրանտ տալ, բայց ակնկալում են, որ Հայաստանը նույնպես իր ներդրումը կունենա։ Մեր ներդրման, այս պահին ամենատեսանելի աղբյուրները, կարող են լինել արտաքին աղբյուրները, ինչը կարող է ենթադրել պետական պարտքի ծավալի մեծացում ու պետք է շատ լուրջ քննարկում ունենանք՝ պատրա՞ստ ենք գնալ այս ճանապարհով:Առաջիկա 20 օրվա ընթացքում քննարկում կլինի Կենտրոնական բանկի ու փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ», - ասաց Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը հայտնեց,որ Եվրամիության հետ Հայաստանի համաձայնագրում հայկական ատոմակայանի փակման թեման քննարկվում ու շեշտադրվում է համարժեք հզորությունների ձևավորման հետ։ Այսինքն` դա ոչ թե ատոմակայանի փակման մասին է, այլ համարժեք հզորությունների ձևավորման։ « Ինչքան հնարավոր կլինի երկարացնել, կերկարացնենք, բայց բոլորս հասկանում ենք, որ ատոմակայանը չի կարող հավերժ աշխատել», – ասաց Փաշինյանը։  

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ» Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ին Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ» Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար Դատարանը կարճել է գործերի վարույթները Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ» Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ» Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am