Գորիս-Սիսիան ավտոճապարհի փոսերը անհարմարություններ են առաջացնում. Ի՞նչ է մտածում Գագիկ Բեգլարյանը
Գորիս-Սիսիան ավտոճապարհի փոսերը պատճառ են դառնում վթարների՝ Արցախից Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենաների վարորդների համար, առաջանում են խցանումներ, ինչն էլ անհարմարություններ է ստեղծում: Եթե նախկինում նշված ճանապարհահատվածն անցնում էին մի քանի րոպեում, ապա հիմա շտապօգնության մեքենաները վիրավորներին ռեանիմոբիլով տեղափոխում են 1,5 ժամվա ընթացքում: Կապի և Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, գոնե պիտի մտածի, որպեսզի այդ հատվածում կատարվեն ճանապարհի փոսալցման աշխատանքներ, որպեսզի շտապօգնության մեքենաները կարողանան օպերատիվորեն վիրավորներին հասցնել հիվանդանոց: Նշենք նաև, որ վերը նշված ճանապարհահատվածը անհարմարություններ է ստեղծում նաև լրագրողներին տեղափոխող մեքենաների համար: Հիշեցնենք,որ օրեր առաջ էլ Արցախից դեպի Հայաստան վերադարձող լրագրողներին տեղափոխող մեքենայի համար ճանապարհահատվածի փոսերը անհարմարություն էին ստեղծել:
