Դիմակավորված անձը մտել է բնակարան, կպչուն ժապավենով կապել է տանտիրուհու ոտքերն ու ձեռքերը, դանակի սպառնալիքով տարել ննջասենյակ…

Մարտի 8-ին, ժամը 14.00-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 1-ին շենքի բնակարաններից մեկում ավազակային հարձակում է կատարվել: Մեկնած օպերատիվ խմբին տանտիրուհին հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 13.40-ի սահմաններում, դիմակավորված անձը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մտել էր բնակարան, կպչուն ժապավենով կապել իր ոտքերն ու ձեռքերը, դանակի սպառնալիքով պահանջել ոսկեղեն և գումար, ապա քարշ տալով՝ տարել ննջասենյակ և այնտեղ գտնվող պահարանից հափշտակել 1 ոսկե շղթա, 1 ոսկե թևնոց, 1 մատանի և ականջօղեր՝ պատճառելով 650.000 դրամի վնաս: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների, Չարենցավանի բաժնի և ՀՀ ՔԿ Չարենցավանի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու քննչական համալիր միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1977 թ. ծնված Մովսես Ն.-ն, որը մարտի 12-ին մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ Մովսես Ն.-ն մարտի 18-ին վերադարձել է Հայաստան և ինքնակամ ներկայացել ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Չարենցավանի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Պարզվել է նաև, որ ավազակային հարձակումը նախապատրաստելուն և կատարելուն Մովսես Ն.-ին օժանդակել է 1983 թ. ծնված Կարինե Գ.-ն, որը մարտի 18-ին, ժամը 21.45-ին, բերման է ենթարկվել բաժին և տեղափոխվել Չարենցավանի քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը և իրեղեն ապացույց ոսկյա զարդերը հայտնաբերելու ուղղությամբ: Մովսես Ն.-ն և Կարինե Գ.-ն ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ» Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ին Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ» Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար Դատարանը կարճել է գործերի վարույթները Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ» Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ» Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am