«Փաշինյանի շուրջ են հավաքվել նրա PR-ով զբաղվող վստահելի մարդիկ, որոնք գործողությունների պլան են մշակում` հանրային աչքը շոյող քայլերով»

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, թերեւս, բոլորից լավ է հասկանում, որ այս կադրերով ու քաղաքականությամբ օր օրի իշխանությունը կորցնելու վտանգի առաջ է կանգնում: Սեփական իշխանությունը հնարավորինս երկար պահելու համար նրան հարկավոր է ոչ միայն անակնկալ այցեր կատարել ու բանաստեղծություններ գրել, այլեւ գործողությունների շարք ծրագրել, որոնք կապահովեն տեսարաններ, բայց ոչ հաց։ Մեր տեղեկություններով` Փաշինյանի շուրջ են հավաքվել նրա PR-ով զբաղվող վստահելի մարդիկ, որոնք գործողությունների պլան են մշակում` հանրային աչքը շոյող քայլերով։ Գնալ գյուղ, ռանչպարի հետ շփվել, չափածո հանձնարարական գրել, գիրք բաժանել, արտասանել, չի բացառվում` նաեւ երգել, տպավորություն ստեղծելով, թե «տառապում» է հանրության հոգսով։ Չնայած PR-ով զբաղվողների ջանքերին, երբեմն մշակված քայլերը հակառակ ազդեցությունն են ունենում։ Մեզ հետ զրույցում քաղաքացիներից մեկը պատմեց, որ անակնկալի է եկել, երբ առեւտրի կենտրոններից մեկում հանդիպել է վարչապետին` տիկնոջ հետ։ Բայց զարմանքը կարճ է տեւել. առեւտուր անող վարչապետին այնքան շատ թիկնապահներ են ուղեկցել, որ շարքային քաղաքացիները «զմռսվել» են խանութի սրահում, մինչեւ նրանք բարեհաճել են ավարտել իրենց առեւտուրը։ «Ոնց պտտվում էի, դեմս դուրս էին գալիս թիկնապահները»,- դժգոհեց քաղաքացին»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 137 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Արձակուրդում գտնվելիս հրամաններ է ստորագրել «Իրավունք». «Ուժեղների» շեֆը դժգոհ է ֆրակցիայից «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Գագիկ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն. «Հրապարակ» «Էն օրը գցեք, որ շունը տիրոջը չճանանչի». Փաշինյանը՝ ՔՊ–ականներին. «Իրավունք» Զինծառայողն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել. «Հրապարակ» Ի՞նչով է հայտնի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորը Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով. «Իրավունք» Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը. «Հրապարակ» Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Ինքնիշխան գժանոցի՝ օրվա լրահոսից Թուրքիան հերքել է փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների մասին լուրերը Ես պնդում եմ՝ հակագազով են եղել զինվորները, դրա համար էլ մեքենան չեն տեսել. վրաերթից մահացած զինվորի մայր. news.am Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավոր Ռոբերտ Քոչարյանի որդու և ևս 4 անձանց կալանավորման միջնորդություններ են ներկայացվել դատարան Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ հետապնդումների նոր փուլը գուժում է հերթական զիջումները․ Դանիելյան Տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում է Հայաստանի նոր կախվածությունը. Վահե Դավթյան ՊՆ-ն կրկին հերքում է Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից Մի խումբ դատավարագետների նախաձեռնությամբ կազմվել և Վեհափառին ու Դատավորին է ներկայացվել Amicus Curiae եզրակացություն Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել կայանված ավտոմեքենայում․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am