Մարիամ Փաշինյանը աղմուկ բարձրացրած խնջույքի մասին

Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի այսօրվա հյուրը ՀՀ վարչապետի ավագ դուստրն է՝ Մարիամ Փաշինյանը: Վերջինս պատասխանելու է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, իսկ մինչ այդ՝ մի քանի հարց է ուղղում հաղորդավարը: Խոսվեց աշխատանքի ու կրթության մասին: Հաղորդավարի հարցին, թե ինչու՞ է Մարիամ Փաշինյանը նախընտրել կրթություն ստանալ արտասահմանում, ոչ թե Հայաստանում (Մարիամ Փաշինյանը սովորել է Տարտուի համալսարանում. Հեղ.), վարչապետի դուստրը պատասխանեց, որ եթե կա հնարավորություն ու ցանկություն դրսում սովորելու՝ ինչու ոչ, պետք է օգտվել այդ հնարավորությունից: Ըստ Մարիամի, դա նաեւ հնարավորություն է ինքնադրսեւորման՝ այլ ազգությունների հետ շփվելու, մենակ ապրելու, միայնակ դժվարությունները հաղթահարելու: Վարչապետի դուստրը կարծում է, որ անպայման պետք է դեռ դեռահասության տարիքից շփվել այլ ազգերի ներկայացուցիչների հետ: Մարիամ Փաշինյանը նաեւ հայտնեց, որ առայժմ դադար է ուսման մեջ, ինքը դեռ մտածում է՝ աշխատե՞լ, շարունակե՞լ ուսումը դրսում, եւ եթե շարունակել, ապա որտե՞ղ: Հարց հնչեց նաեւ Մարիամ Փաշինյանի 20-ամյակի խնջույքի մասին, որը մեծ աղմուկ էր բարձրացրել ու մի շարք մեղադրանքներ էին հնչել: Մարիամ Փաշինյանը պարզաբանեց, որ 16 տարեկանից ի վեր, մի քանի տարի շարունակ իր ծննդյան տոները չեն նշել, քանի որ ինքն ընտանիքից հեռու է եղել, այդ օրերին քննական շրջան է եղել, իսկ այս տարի լրանում էր իր 20-ամյակը: «Առհասարակ հայերիս մոտ սովորություն կա, որ մարդիկ նշում են կլոր տարիները, իսկ 20 տարին հատկապես: Ճիշտն ասած ես չէի ցանկանում, որ այդպես նշվի ծնունդս, ես մեծ ծնունդներ չեմ սիրում: Խնջույքի համար մայրս պնդեց՝ ինչպես յուրաքանչյուր մայր, որ կուզենար դստեր 20 տարին նշել: Նաեւ ասեմ, որ 2008 թվականին իմ փոքր քրոջ՝ Շուշանի 1 տարեկանն էր, հուլիսին, 2008-ին, երբ հայրս ընդհատակում էր եւ երկրում նման իրավիճակ էր, մենք քրոջս 1 տարեկանը նշել ենք «Բելաջիո» ռեստորանում, որն այդ տարիներին բավական թանկ ռեստորան էր եւ հյուրերը նույն քանակի էին՝ մոտ 100 մարդ, որոնք նաեւ այս տարի իմ ծնունդին էին ներկա: Այսինքն չի փոխվել կազմը, նույն մարդիկ էին, մեզ մտերիմ մարդիկ, տարեթիվը կապ չունի»: Հաղորդավարի ճշտող հարցին, թե այդ մարդիկ ներկա պաշտոնյանե՞ր են, Մարիամ Փաշինյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ մի քանի հոգի հնարավոր է լինեն, որոնք ընկերներ են կամ բարեկամներ. «Ես իմաստը չեմ հասկանում պաշտոնյային ծնունդի հրավիրելու միայն նրա համար, որ նա պաշտոնյա է, ես դրա գեղեցկությունը չեմ տեսնում»,-ասաց նա: Հաղորդավարը նաեւ հարցրեց, թե 100 հոգանոց ծնունդը ճոխ չի՞ համարվում: Մարիամ Փաշինյանը փոքր-ինչ մտածելուց հետո ասաց, որ չգիտի, թե այդ հարցին ինչ պատասխան տա, բայց կարող է ասել, որ իր ծնողներն իրենց աշխատավարձով փորձել են իր համար լավ բան կազմակերպել, ինչն ինքը գնահատում է, իսկ խոսակցությունները, թե Տերյան փողոցը փակ է եղել, սուտ են, քանի որ անգամ 1 րոպե փողոց չի փակվել: Ասուլիսի տեքստը` armtimes.com-ի

դիտվել է 771 անգամ
Լրահոս
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ» Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ին Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ» Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար Դատարանը կարճել է գործերի վարույթները Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ» Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ» Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am