Հայաստանում աշխատանք գտնելը բարդ է՝ այդ թվում ինձ համար. վարչապետի դուստր

Իմ կյանքի 20 տարիների ընթացքում չի եղել դեպք, երբ ծնողներս միջնորդեն ինձ համար,- վստահեցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա պատմել է իր ներկայիս աշխատանքի, երազանքի, քաղաքականությամբ զբաղվելու ցանկության և այլ թեմաների մասին: Wnews.am-ը ներկայացնում է Մարիամ Փաշինյանի հարցազրույցից հատվածներ: На данном изображении может находиться: 1 человек, улыбается, на улицеՆերկայիս գործունեության մասին. -Ներկայումս պրակտիկա եմ անցնում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակում: Նշեմ, որ մինչև այս  քննություն եմ հանձնել, հետո հարցազրույցի հրավիրվել, որպեսզի պրակտիկա անցնեմ: Հայաստանում աշխատանք գտնելը բարդ է՝ այդ թվում ինձ համար: Շատ անգամներ տարբեր գործի դիմելիս մերժումներ եմ ստացել. օրինակ ինձ մերժել են Ամերիկյան համալսարանից, որովհետև լավ չէի նախապատրաստվել: Երբ զգում եմ, որ ինչ-որ կազմակերպւթյուն ինձ կարող է օգնել ընտանիքիս պատճառով, չեմ դիմի: Չեմ կարծում, որ հիմա կաշխատեմ պետական ապարատում, որովհետև այդ փորձը չունեմ: Նախքան այդ պետք է փորձ ձեռք բերեմ տարբեր դաշտերում, նոր մտածեմ պետական ապարատում աշխատելու մասին: Հիմա ուսումս շարունակելու համար արտերկրում տարբեր համալսարաններ եմ փնտրում: Կարող եմ ճանապարհորդել, բայց Հայաստանից բացի ուրիշ տեղ ինձ չեմ պատկերացնում: Մամուլում շրջանառվող իր 20-ամյակի «ճոխ» խնջույքի մասին. -Երեք տարի ծննդյանս տարեդարձը չեմ նշել, կարծում եմ Հայաստանում շատ ընտանիքներ սիրում են կլոր տարեդարձերը մեծ նշել, մենք ևս բացառություն չենք: Դա այդքան էլ իմ ցանկությունը չէր, մայրիկս պնդեց: Նշեմ նաև, որ 2008 թվականի մարտից հետո քրոջս՝ Շուշանի ծնունդը նշել ենք «Բելաջիո» ռեստորանում, կազմը նույն չափի էր՝ հարյուր հոգանոց, այդ ժամանակ ներկաների 80 տոկոսը նույն մարդիկ էին, ինչ իմ ծնունդին:  Իմ ծնողներն իրենց աշխատավարձով ինձ համար նման երեկո էին կազմակերպել, ինչը շատ եմ գնահատում: Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե Տերյան փողոցը փակ է եղել, դա սուտ է: Ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր լրագրողներին, բայց չեմ համակերպվի, եթե հանրությանը խաբեն: Բրյուսել կատարած այցի մասին. Ինձ համար տարբերություն չկա, թե որտեղ կլինեմ: Այս շրջանում մեզ համար ամեն ինչ քաոսային է: Բրյուսել գնացել էի ծնողներիս առաջարկությամբ, որովհետև մեր ընտանիքում իրար հետ ժամանակ անցկացնելու խնդիր կա, ծնողներս անընդհատ աշխատում են, մասնատված ենք լինում:  Իմ այցն իմ սենյակի համար վճարվել է սեփական միջոցներով: Նախքան այցս քննադատվելու մտավախություններ ունեի, բայց հասկանում էի, որ քննադատություն միշտ կլլինի: Կարծում եմ՝ երբեք ծնողներիս հետ այլ տեղ չեմ գնա, կաշկանդվում եմ պաշտոնական այցերից: Այցի ընթացքում ճոխ գնումներ չենք արել, շոկոլադ ենք գնել, անգամ դժգոհ էի, որ մայրս ինձ հետ քիչ զբոսնեց: Մամուլն ինձ խանգարում է,  նրանով, որ հանրությանը փորձում են հիասթքափեցնել մեզնից՝ մեր ընտանիքից, իսկ ժողովուրդը չի ցանկանում տեսնել այդ հիասթափությունը: Դժգոհ եմ մամուլի աշխատանքից, տեսնում եմ սուտ, բամբասանք, թերի լուսաբանում: На данном изображении может находиться: 1 человек, улыбается, полоски и в помещенииՄուտքը քաղաքականություն. -Ընդամենը մեկ անգամ եմ նշել, որ ինձ տեսնում եմ քաղաքական դաշտում: Այնպես չի, որ հեղափոխությունից հետո որոշեցի, որ պիտի քաղաքականության մեջ լինեմ, հետաքրքրությունն իմ մեջ առաջացավ 2008-ին՝ երբ անկախ իմ կամքից սկսեցի ցույցերի մասնակցել: Հետագայում արդյոք կկարողանամ օգուտ տալ Հայաստանին, չեմ կարող հիմա ասել, իրադարձությունները ցույց կտան, թե որ դաշտում կկարողանամ արդյունավետ քայլեր անել: Հայաստանն ապագայում. Կուզեմ, որ հետագայում չլինի  Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրը: Լինեն տնտեսապես ավելի կայուն զարգացումներ, բարձր ցուցանիշներ, աղքատության մակարդակը ցածր լինի, գործազրկությունը լինի դրա բնական մակարդակին մոտ, գլոբալիզացիայի բնական տարածում լինի մայրաղաքաղի տարածքից դուրս: Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, որ դրա ապագան կախված չէ մի անձից, պետությունը մի ծառ է, որի գլխին կանգնած է պետության ղեկավարը, բայց դրա տակ շատ ճյուղեր կան, որոնք պետք է լավ աշխատեն, որ զարգանանք: На данном изображении может находиться: 1 человек, сидит и на улицеԿյանքը հեղափոխությունից հետո. -Հեղափոխությունը շատ բան փոխեց, տեխնիկական բարդություններ առաջացրեց: Երբ տուն ենք վերադառնում, մեզ նախկինի պես ենք զգում, ընտանիքում ոչինչ չի փոխվել՝ սկսած կատակներից:  Շատ դժվար էր տունը փոխելը, սիրում էինք մեր նախկին թաղամասը: Տունը փոխելը դժվար էր հատկապես մեր՝ երեխաներիս համար, որովհետև ներկայիս թաղամասում պետական վիճակ է տիրում, ճնշող մթնոլորտ է: Կարոտում եմ մեր նախկին տունը, այն մերն էր, հիմիկվա տունն օտար է, մերը չենք համարում: Մեր նախորդ տան ամեն անկյունն ինքներս էինք ստեղծել: Կարդացած վերջին գիրքը. -Բարաք Օբամայի 2006-ին գրված «The Audacity of Hope» գիրքն է: Քծնանքի մասին. -Շատ լավ տարբերում ենք, գիտենք՝ ով ինչ ակնկալիքներով է մեզ հետ շփվում: Բոլորին պարզ է, որ մեր ընտանիքի հետ շփումները որևէ միջնորդության, օգնության չեն հանգեցնելու: Շատերն են ինձ դիմում՝ ասելով, թե բանկում վարկեր ունեն կամ սոցիալական այլ խնդիրներ, շատ կուզեի օգնել նրանց, բայց ցավոք այդ ռեսուրսներ չունեմ: Հիմա պետք է ստեղծել ուժեղ հիմք, որը կապահովի մեխանիզմ, որր շնորհիվ մարդիկ կկարողանան ինքնուրույն լուծել իրենց սոցիալական խնդիրները: Ազատ ժամանակ ես… -Ազատ ժամանակը հրաշալի է լինում անցկացնել Երևանի կենտրոնում, շատ լավ գինետներ, վինիլ խանութներ ունենք: Սիրում երևանյան երեկոները՝ հատկապես գարնանը: Երազանքը. Հատուկ երազանք չունեմ: Կուզեի կետեր տեսնել օվկիանոսում: На данном изображении может находиться: 2 человека, в том числе Նիկոլ Փաշինյան, люди сидят, напиток и в помещении  

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am