Ադրբեջանը նույնիսկ տարեց մարդու ականջներ է կտրում...
Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադառնալով սահմանի իրավիճակին՝ ասաց, որ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա շղթայում միայն Հայաստանն է, որ ունի մի բան, ինչը կարող է անպատասխան մնալ: Նա մատնանշեց այն զինատեսակները, որն օգտագործում է այսօր Ադրբեջանը և նշեց. «Հայաստանը պետք է ստեղծի միջուկային զենքի քանակ. մենք մեզ պետք է պաշտպանենք: Հաջորդ գրոհին մենք Ադրբեջանին պետք է կերակրենք ստրոցիումի նախաճաշով, և մենք այդ հնարավորությունն ունենք: Դուք մտածում եք՝ ճանաչե՞նք, թե չէ Ղարաբաղը: Դուք հասկանո՞ւմ եք, որ եթե ուժները պատի, մինչև վերջ գալու են ու մորթելու են մինչև վերջ… թող դաստիարակեին Ադրբեջանին: Այսօր ոչինչ չի փոխվել, և Ադրբեջանը նույնիսկ տարեց մարդու ականջներ է կտրում: Ինչքա՞ն պետք է ասենք՝ Պեդրո Ագրումենտ ա, Ագրամունտ ա՝ persona non grata հայտարարեք: Միխեիլ Սաակաշվիլի՝ հայտարարեք persona non grata... Առանց մտածելու դուրս ա տալիս: Բելառուսի արտգործնախարարը... ի՞նչ է դուրս տալիս: Մենք գործ ունենք ավանտյուրիստի հետ, ու էս ավանտյուրան գնալու ա հասնի եսիմ ուր: Կապ չունի՝ 20 անգամ, թե 10 անգամ քիչ ենք կրած: Մանավանդ ունենք տեխնիկական այն հնարավորությունները, որ տեղը կդնենք Ադրբեջանին»:
