Ամերիաբանկը ՀՀ-ում գործող 17 բանկերի շրջանում զբաղեցնում է առաջատար դիրք

2019թ.–ի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բանկային ոլորտը պետք է ֆինանսավորի տնտեսական հեղափոխությունը հանրապետությունում։ Հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանի բանկային համակարգն արդեն վաղուց կարևոր դերակատարություն ունի երկրի տնտեսության զարգացման գործում, իսկ վերջին տարիներին դրա նշանակությունը սկսեց էապես աճել։ Վերջին 10 տարում տնտեսության մեջ ֆինանսական միջնորդության ցուցանիշներից մեկը` ՀՆԱ–ի նկատմամբ վարկերի հարաբերակցությունը, գրեթե եռապատկվել է։ 2018թ.–ի արդյունքում վարկերի մասնաբաժինը ՀՆԱ–ում կազմել է 51,6%, այն դեպքում, երբ 2008թ.–ին այն կազմում էր 17,8%։ Այս ցուցանիշը հիմա գտնվում է պատմական բարձր մակարդակի վրա և ամենաբարձրներից մեկն է ԱՊՀ երկրների շրջանում։ Խոշոր արտադրությունները, ենթակառուցվածքային և այլ նախագծերը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի ոլորտն այսօր հազվադեպ են գործում առանց բանկերի ֆինանսավորման։ Հայաստանի բանկային համակարգը երկրի տնտեսության ամենախոշոր և գրեթե այլընտրանք չունեցող ներդրողն է, և դա ունի մի շարք կարևոր պատճառներ։ Այս հանգամանքն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ ֆինանսական շուկայի մնացած դերակատարները ոչ բավարար զարգացած են կամ կայացած` բանկային համակարգի համեմատ, որն ապացուցել է իր հուսալիությունն ու կայունությունը ֆինանսական ցնցումների նկատմամբ։ Միաժամանակ օտարերկրյա ուղիղ ներդրումները, որպես բիզնեսի ֆինանսավորման աղբյուր, հատկապես վերջին շրջանում, հեռու են բավարար լինելուց. դրանց ծավալը, Համաշխարհային բանկի վերջին տվյալներով (2017թ.), կազմել է ընդամենը 249,7մլն դոլար։ Այս ցուցանիշի հետահայաց վերլուծությունը վկայում է այն մասին, որ օտարերկրյա ուղիղ ներդրումների ներհոսքի ցուցանիշի վերին շեմը գրանցվել է 10 տարի առաջ և կազմում է մոտ 1 մլրդ դոլար։ Միաժամանակ, 2018թ.–ի արդյունքներով բանկերի կողմից իրականացվող վարկավորումը գերազանցել է 3 տրիլիոն դրամը կամ մոտ 6,2 մլրդ դոլարը։ Այսպիսով, եթե բանկային համակարգն ընդհանուր առմամբ Հայաստանի տնտեսության ֆինանսավորման գլխավոր աղբյուրն է, ապա բանկերի շրջանում թիվ 1 ներդրողն Ամերիաբանկն է։ Այսպես, Ամերիաբանկն այսօր հանրապետությունում գործող 17 բանկերի շրջանում զբաղեցնում է առաջատար դիրքը ինչպես վարկավորման համախառն ծավալով, այնպես էլ մասնավոր ձեռնարկությունների վարկավորման ծավալով։ Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2018թ.–ի արդյունքում կազմել է 547,9մլրդ դրամ կամ Հայաստանի բանկային համակարգի վարկավորման ընդհանուր ծավալի 17,8%–ը։ Միաժամանակ մեկ տարում բանկն ապահովել է վարկային պորտֆելի 14,2%–անոց աճ։ Ամերիաբանկի կողմից մասնավոր ձեռնարկությունների վարկավորման ծավալը նախորդ տարվա արդյունքում կազմել է 440,2 մլրդ դրամ։ Ընդ որում, բանկը զբաղեցնում է առաջատարի դիրքը նաև խոշոր ձեռնարկությունների վարկավորման ցուցանիշով, որը կազմել է 346,6մլրդ դրամ, իսկ ՓՄՁ–ի վարկավորման պորտֆելը հասել է 93,6 մլրդ դրամի։ Ամերիաբանկի վարկային պորտֆելը դիվերսիֆիկացված է, բանկն ամբողջ ծավալով վարկավորում է տնտեսության տարբեր ոլորտները։ Մասնավորապես, բանկի կողմից արդյունաբերության վարկավորումը 2018թ.–ի վերջին կազմել է 87,2 մլրդ դրամ, գյուղատնտեսության վարկավորումը` 13,1 մլրդ դրամ, շինարարության վարկավորումը` 22,5 մլրդ դրամ, տրանսպորտի և կապի վարկավորումը` 48,2 մլրդ դրամ, առևտրի վարկավորումը` 81,7 մլրդ դրամ, սպասարկման ոլորտի վարկավորումը` 20,7 մլրդ դրամ։ Հարկ է նշել, որ ԿԲ–ի կողմից կապիտալի նկատմամբ նվազագույն պահանջների ավելացման շնորհիվ Ամերիաբանկի համախառն կապիտալը համալրվեց` հասնելով 89,7 մլրդ դրամի կամ մոտ 184 մլն դոլարի, և այսօր այն ամենախոշորն է բանկային շուկայում։ Դա թույլ է տալիս բանկին ընդլայնել Հայաստանի տնտեսության ֆինանսավորման հնարավորություններն ու զգալի ներդրում կատարել դրա զարգացման գործում։

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ» Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ին Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ» Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար Դատարանը կարճել է գործերի վարույթները Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ» Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ» Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am