Զինծառայող Հայկ Թորոսյանը կոմայից դուրս է եկել
Հակառակորդի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված ժամկետային զինծառայող Հայկ Թորոսյանը կոմայից դուրս է եկել:Այս մասին այսօր ասել է Հայկի հայրը՝ Դավիթ Թորոսյանը: «Երեկ կոմայի մեջ էր, իսկ այսօր դեպի լավն է գնում, երբ ասացի՝ Հայկ ջան, այստեղ ենք, ձեռքս սեղմեց, հասկանում է: Մենք հիմա միայն պետք է աղոթենք մեր բոլոր զինվորների համար»,- ասել է զինվորի հայրը:
