Լճացումը ծնեց այս իշխանությունը

Անցած տարվա ապրիլ-մայիսյան բուռն իրադարձություններից եւ փոփոխություններից դեռ մեկ տարի էլ չի անցել, բայց շատ-շատերն արդեն մոռացել են, թե ինչու տեղի ունեցավ այդ ամենը: Ընդ որում, մոռացել են թե նախկինում իշխանության ներկայացուցիչները, թե ներկա կառավարիչները: Ինչպես հեռավոր 1917-ին կային շատ լուրջ պատճառներ հեղափոխության համար, այնպես էլ մի քանի ամիս առաջ առկա էին բոլոր հիմքերն արմատական փոփոխությունների համար: Մինչապրիլյան իշխանություններն էլ էին վստահ, որ իրենք կատարյալ են, ճիշտ, որ ցանկացած հարց միշտ իրենց լուծումն է ստանալու Մելիք-Ադամյանում, այնպես էլ նորօրյա իշխանություններն են վստահ, որ իրենց մորաքրոջ հարսն անպայման պետք է դպրոցում կամ մանկապարտեզում լավ գործի լինի, որ իրենք անսխալական են, որ ով իրենց չի գովերգում հակապետական է, ծառայում է կասկածելի ուժերի, իսկ ահա իրենք անում են այն ամենն ինչ պետք է, անհրաժեշտ եւ կարեւոր: Նորօրյա իշխանություններն արդեն մոռացել են, որ ապրիլին հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց եւ մերժեցին հինը հենց վերոհիշյալ պատճառներով: Նրանք այսօր սկսել են մտածել, թե ժողովուրդը փողոց էր դուրս եկել, որ իրենք գան իշխանության եւ երկիրը բաժանեն սեւի եւ սպիտակի, ծախվածների եւ սրբերի: Փաստորեն նախկին իշխանությւոնների դառը փորձը, ոչ վաղ անցյալի փորձը դաս չեղավ: Փաստորեն մոռացան, որ ժողովուրդը դժգոհ էր համատարած անարդարությունից, մենաշնորհներից, հեռուստաէկրաններից անդադար իրենց դասեր տվող մեծամիտ դեմքերից, աղքատությունից, իրավապահ համակարգի կամայականություններից ...  Որքան էլ լավ տեխնոլոգներ աշխատեն, որքան էլ շատ գումարներ դրվեն, եթե հեղափոխությունը հիմքեր, պատճառներ չունենա այն անել, իրականացնել հնարավոր չէ: Ժողովուրդը դուրս է գալիս փողոց հոգնելով անդադար անարդարությունից, կեղեքումից եւ հարստահարումից: Ժողովուրդը դուրս է գալիս փողոց, երբ տնտեսությունը, այդ թվում արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը փլուզվում են, երբ կքվում են վարկերի տակ, երբ գներն աճում են, իսկ եկամուտները՝ նվազում կամ լավագույն դեպքում մնում նույնը: Ժողովուրդը փողոց է դուրս գալիս, երբ սոցիալ-տնտեսական բարեփոխումները ուշանում են, իսկ խոստումները լինում շարունակակն եւ դատարկ: Չմոռանանք, որ հեղափոխությունը պատասխանատվության դեֆիցիտի կամ դրա բացակայության հետեւանք է: Հեղափոխությունը բացի փոփոխություններից բերում է ցնցումներ, բերում աղքատություն, բերում նոր խնդիրներ, որոնցից շատերի հետ մենք բախվում ենք արդեն այսօր եւ բախվելու ենք նաեւ վաղը, բայց դա նաեւ չի նշանակում, որ երբ քննադատում կամ դժգոհում ենք նոր իշխանություններից, արդարացնում եւ պաշտպանում ենք հին իշխանություններին եւ նրանց գործողությունները: Ներկա իշխանություններին ծնեցին հենց լճացած, իրենց շուրջը խնդիրներ չտեսնող, մեծամտացած եւ վաղուց ցինիկացած իշխանությունները: Հիմա պետք է դասեր քաղենք մեր ոչ վաղ անցյալի եւ անցյալի սխալներից: Ի վերջո, եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, ապա պետք է ասենք, հիշեցնենք, որ բոլշեւիկներն այլ բան էին ուզում, բայց ստացվեց բոլորովին այլ բան: Գեղամ Նազարյան Top-News.am

դիտվել է 75 անգամ
Լրահոս
«Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ «Սրբազան պայքարի» գործովյուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ «Ժողովուրդ» Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ» ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ» Թուրքիան փորձում է նոր դեր ստանձնել տարածաշրջանային անվտանգության հարցերում․ Զաքարյան Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հայկ Սուքիասյանը․ «Ժողովուրդ» Ճնշում են բոլոր կողմերից․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ին Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ» Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար Դատարանը կարճել է գործերի վարույթները Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ» Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ» Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am