«Գորիկ Հակոբյանն ինձ ասեց, որ ոստիկանության զորքերի զինվոր են խփել». Սերժ Սարգսյանի հարցաքննությունը. մաս 2. armlur.am

armlur.am-ը հրապարակել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննության շարունակությունը: Հարց. Դուք նշեցիք, որ 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ նախագահական նստավայրում հանդիպման ժամանակ որեւէ քննարկում չի եղել, քանի որ կարեւորել եք ուժային կառույցներում կարգապահական ամրապնդումը, այսինքն` զերծ մնան քաղաքական իրադարձություններից, հակառակը դրան, նույն օրը` 2008 թվականի փետրվարի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրվել է հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը: Հրամանը վերնագրվել է «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», ապա տրվել հետեւյալ նախաբանը. «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց ու թափանցիկ ճանաչելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում եւ հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը…» …Ի՞նչ կասեք այս կապակցությամբ, որը, հրամանի նախաբանի բնորոշմամբ, ՀՀ զինված ուժերը ՀՀ նախագահի հանձնարարությամբ ուղղակիորեն օգտագործել են քաղաքական նկատառումներից ելնելով այն դեպքում, երբ դեռ ընտրությունների արդյունքներից դժգոհ բազմահազար քաղաքացիներ իրականացնում էին խաղաղ, առանց զենքի հավաքներ: Պատասխան. Հրամանի իրավական մեկնաբանության մասին կարող եմ ասել, որ ես չէ, որ պետք է մեկնաբանություններ տամ, հարցն ինձ վերաբերելի չէ: Զինված ուժերը քաղաքական նկատառումներից ելնելով օգտագործելը դա Ձեր գնահատականն է: Ինչպես արդեն նշել եմ, ինքս էլ լինեի, նման հրաման կարձակեի զորանոցային դրության բերելու մասին: Այդ հրամանի տրամաբանությունն է Զինված ուժերը զերծ պահել քաղաքական պրոցեսներից: Իսկ ինչո՞ւ եք բացառում, որ կարող է այդ ժամանակ եղած լինեն նաեւ տեղեկություններ, որ ցույցերը խաղաղ չեն, թեկուզ եւ եղած լինեն դրանք բանավոր, հատկապես որ հետագայում հաստատվեց ցուցարարների զինված լինելու հանգամանքը: Հարց. «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` Զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության նախագահն ու ՀՀ կառավարությունը իրենց լիազորությունների շրջանակներում: Զինված ուժերի անմիջական ղեկավարումը իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը:…. Իրադարձությունների վերլուծությունից պարզ է դառնում, որ ՀՀ Զինված ուժերի օգտագործումը վերապահված է եղել բացառապես ՀՀ նախագահին` այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ի՞նչ կասեք այն կապակցությամբ, որ ՀՀ պաշտպանության նախարարը Զինված ուժերը օգտագործելու, հետեւապես թիվ 0038 հրամանը ստորագրելու իրավասություն չի ունեցել եւ այդ հրամանը ստորագրել է ՀՀ նախագահ հանձնարարությամբ: Պատասխան. Զորանոցային վիճակ հայտարարելը մենք արդյոք համարո՞ւմ ենք զորքի օգտագործում. նման դեպքում պետք է բացատրեք, թե ինչ է նշանակում Զինված ուժերի օգտագործումը: Հարց. Նախորդ հարցադրմամբ պարզ նեկայացվեց 2008 թվականի դրությամբ գործող օրենսդրական կարգավորումներով պաշտպանության նախարարին տրված լիազորությունները, որոնց համաձայն` վերջինիս լիազորություն, տվյալ դեպքում իրավունք, վերապահված չէ կոնկետ դեպքում օգտագործել Զինված ուժերը: Խոսքը չի գնում զորավարժության կամ Զինված ուժերի ամենամյա պատրաստվածության միջոցառումներին, եւ նման իրավասություն վերապահված է եղել միմիայն ՀՀ նախագահին, որպիսի պայմաններում հարցադրում է կատարվում Ձեզ: Ձեր տված պատասխանում ունե՞ք ավելացնելու որեւէ բան, թե՞ ոչ : Պատասխան. Ինչ կատարել են այդ ժամանակվա ՀՀ նախագահն ու պաշտպանության նախարարը, ես համարում եմ, որ կատարել են օրենքի եւ իրենց իրավասության շրջանակներում, եւ ես չեմ պատրաստվում իրավական գնահատականներ հնչեցնել: Հարց. Արտակարգ դրության հայտարարումը, այն էլ` բանակի օգտագործմամբ, 2008 թվականի դրությամբ գործող սահմանադրությամբ նախատեսում է մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքների եւ ազատությունների ժամանակավոր սահմանափակում: Խնդրի կարեւորությունը հաշվի առնելով` նախատեսված է եղել, որ մինչ արտակարգ դրություն հայտարարելը ՀՀ նախագահը պետք է խորհրդակցի ՀՀ վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ: Առաջարկում եմ հայտնել` Ձեր եւ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ քննարկում եղել է, թե ոչ. եթե այո, ապա ի՞նչ ձեւաչափով է եղել քննարկումը: Դուք ի՞նչ դիրքորոշում եք հայտնել: Պատասխան. Այո, Ռոբերտ Քոչարյանն ինձ հետ մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը քննարկել է եւ այդ քննարկման ժամանակ հայտնել է, որ արտակարգ դրության պայմաններում օգտագործվելու են Զինված ուժերը: Քննարկման արդյունքում ես դրական դիրքորոշում եմ հայտնել: Ի դեպ, նշեմ, որ Զինված ուժերը օգտագործվել են պետական կարեւորագույն կառույցների պահպանման համար, եթե չեմ սխալվում, քննարկումը եղել է օրվա երկրորդ կեսին, կոնկրետ ժամանակահատված չեմ կարող ասել: Հարց. Դուք նշեցիք մինչեւ ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր ստորագրելը այդ մասին քննարկում ունենալու մասին: Առաջարկում եմ հայտնել, թե որոնք են եղել այն հիմքերը, տեղեկությունները, տվյալները, զեկույցները, որոնց գնահատմամբ 2008 թվականի մարտի 1-ին որոշում է կայացրել արտակարգ դրություն հայտարարելու մասին: Ովքե՞ր են այդ տեղեկությունները տրամադրել, ի՞նչ են զեկուցել իրավիճակի մասին: Պատասխան. Նախ` ԱԱԾ ղեկավարն է իմ նախաձեռնությամբ ինձ զեկուցել, ինչպես արդեն նշել եմ, ապակիներ ջարդելու եւ այլ անկարգությունների մասին (ոստիկանների զինաթափում, պատգամավորի ծեծ եւ այլն): Զեկուցվել էր նաեւ, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, ցուցարարների կողմից ագրեսիան չափազանց մեծ էր: Բացի այդ, նաեւ ՀՀ նախագահն է ինձ այդ ամենի մասին ասել, գրեթե նույն բաները, ինչ ԱԱԾ ղեկավարն էր ինձ զեկուցել: Հարց. 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվել են 8 քաղաքացիներ եւ ոստիկանության զորքերի երկու ծառայող, ինչպես նաեւ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել ՈԶ ծառայողներ եւ քաղաքացիներ: Ձեզ ե՞րբ է հայտնի դարձել նշված քաղաքացիների մահվան հանգամանքների մասին: Նրանցից յուրաքանչյուրի մահվան վերաբերյալ Ձեզ ե՞րբ, ո՞վ եւ ի՞նչ տվյալներ է զեկուցել: Պատասխան. Չեմ կարող մանրամասներ հաղորդել, բայց եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Գորիկ Հակոբյանն ինձ ասեց, որ ոստիկանության զորքերի զինվոր են խփել, եւ հետագայում արդեն աստիճանաբար տարբեր հիվանդանոցներից էին տվյալներ ստանում զոհերի եւ վիրավորների մասին: Հարց. Քննությամբ տվյաներ են ստացվել այն մասին` ՀՀ նախագահական նստավայրում փետրվարի 23-ին տեղի ունեցած հիշյալ խորհրդակցության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի` ժամը 00-ից արտակարգ դրություն հայտարարելուց հետո Դուք եք արաջարկել Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ ստեղծել վարչակազմ: Պատասխան. Նախ` նորից եմ կրկնում` Ռոբերտ Քոչարյանը նման բան չի ասել արտակարգ դրություն հայտարարելու մասին, երկրորդ` ես չեմ բացառում` ես կարող էի զուտ հարցրած լինեի կամ ասել, թե կայազորի պետը ունի տեղակալներ, թե ոչ: Հարց. Առաջարկում եմ հայտնել, թե 2008 թվականի փետրվարի 23-ից մինչեւ մարտի 1-ը ներառյալ աշխատանքի վայր` կառավարության շենք այցելե՞լ եք, թե՞ ոչ… Պատասխան. Իհարկե այցելել եմ պարբերաբար անգամ շաբաթ եւ կիրակի օրերին. եթե չեմ սխալվում, իմ աշխատասենյակը գտնվել է երկրորդ հարկում: Հարց. Այդ ժամանակ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ Ձեր` որպես ՀՀ վարչապետի անվատանգությունն ապահովվո՞ւմ էր, թե՞ ոչ. եթե այո, ապա ովքե՞ր էին հանդիսանում Ձեր անվտանգությունն ապահովող անձինք: Այլ կերպ ասած` թիկնապահները, անվանական նրանցից ո՞ւմ կարող եք հիշատակել: Պատասխան. Իմ անվտանգությունն ապահովել է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը, անվտանգության ղեկավարն էր Վաչիկ Ղազարյանը, իսկ թիկնազորի մյուս անդամներին այս պահին չեմ մտաբերում: Այդ ամենը փաստաթղթավորված է նշածս պետական կառույցում, կարող եք այնտեղից պազել: Հարց. Քննության ընթացքում, ինչպես արդեն նշվեց, փաստական տվյաներ են ստացվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարի հույժ գաղտնի թիվ 0038 հրամանի վրա բոլոր բանակային կորպուսներից, այդ թվում նաեւ` Արցախի Հանրապետության պաշտպանական բանակից, համահավաք գումարտակներ են տեղափոխվել Երեւան, տեղակայվել մայրաքաղաքում եւ հարակից բնակավայրերում գտնվող զորամասերում, որտեղ վերջիններիս հետ ոստիկանության սպաները զորավարժություններ են անցկացրել ցուցարարների դեմ պայքարելու, ցույցը ցրելու, նրանց միջից ակտիվիստներին չեզոքացնելու շուրջ: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ: Պատասխան. Ես տեղյակ չեմ նման բաների մասին, լսում եմ առաջին անգամ:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am